Կիրակի, 20 Ապրիլի, 2025
15.1 C
Yerevan

Երկիրը բաժանել են օլիգարխների միջև ու հիմա պայքար է ընթանում, դեռ իրար սպանելու են, մորթելու են, հլը ուր եք. Մարինա Պողոսյան

Ինձ զարմացնում է, որ մարդիկ դեռ զարմանում են այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա, ընտրությունների նախաշեմին նման դեպքերը՝ գնդակահարություններ Երևանի կենտրոնում և այլն, նորմալ է, մենք դեռ ինչեր ենք տեսնելու։

Սպանությունների շարքը նոր է սկսվում, բանդաներ են բացահայտում, արդարացումներ են կատարվում, էս դատական համակարգով, էս դատախազությամբ, էս արդարադատության նախարարով, որ պայքարում է քրեական ենթամշակույթի դեմ՝ բա ինչ եք ուզում։ Իրենք քրեական հեղինակություններ են ազատում կալանավայրերից, որ իրենց համար աշխատեն, ի՞նչ եք սպասում էս մարդկանցից։ ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանն՝ ընդգծելով, որ երբ մի տեղ անարխիա է և օրենքը չի գործում՝ սկսում են այլ օրենքներ գործել։

«Այս ամենի պատասխանը պետք է Ռուստամ Բադասյանը տա։ Երբ ՔԿՀ-ի պետը սպանության փորձ է կազմակերպում ու դրա համար չի դատապարտվում, եթե ուսադիր կրողները հանցագործության համար չեն դատապարտվում, որովհետև Ռուստամ Բադասյանի պապայի ընկերոջ տղաներն են, նման երկրում դուք ա՞յլ իրավիճակ եք ակնկալում, բա հիմա մենք ինչպես ամբողջ ցուցակն իմանանք, թե էլ ովքեր են իրենց ընկերների տղաները։ Երկիրը բաժանել են օլիգարխների միջև ու հիմա պայքար է ընթանում, դեռ իրար սպանելու են, մորթելու են, հլը ուր եք։ Այսինքն, մեր երկրում հիմա անտերություն է, բացարձակ անտերություն, անարխիա, անօրինականություն, պղտոր ջրում ձուկ բռնողները միշտ շատ են ու պղտոր ջրում միշտ էլ ձուկ բռնողները լավ են կարողանում իրենց ձուկը բռնել, որքան մոտենա ընտրությունների օրը, այնքան այս պայքարը շարունակվելու է, բոլոր ձևերով՝ ձայնագրություններ անելով, ձայնագրություններ հանելով, մարդկանց պախարակելով։ Այսինքին, այստեղ հայրենասիրություն, հայրենիք փրկել, նման բաներ չկան, ամեն մեկն իր փողի, իր գողացածը պահելու պայքարն է մղում, իսկ գողացածը պահողները, բնականաբար, միշտ համագործակցում են քրեական տարրերի հետ»։

Հարցին, թե կապ տեսնո՞ւմ է վերջին օրերի իրադարձությունների հետ՝ մասնավորապես, օրերս մարդասպանների բանդայի ձերբակալման ու այս սպանության հետ՝ նա ասաց, որ առաջին տեղեկությունը լկտի սուտ է։ «Բռնել են, 2 օրից բաց կթողնեն։ Կրկնեմ, հիմա կլանային պայքար է գնում, հիմա մի քանի կլան պայքարում են իրենց ունեցվածքը պահելու համար, ուրիշ որևէ բան չկա։ Մենք դառնում են 30-ականների Չիկագո, որովհետև այդ թայֆայականությունը, էդ կլանայնությունը, քրեական ենթամշակույթի դեմ պայքար ասելով իրենք պարզապես փակեցին այն մարդկանց, ովքեր կարող էին իրենց դեմ պայքարել, մնացածին իրենք դուս բերեցին, սա նոր փող աշխատելու ձև է, ով ինչքան փող կտա, ով որքան կմուծվի։ Հիմա բնականաբար ամբողջ կրիմինալ աշխարհն էլ է բաժանվել մի քանի մասի, որովհետև ամեն մեկի հետաքրքրությունները մի կլանի հետ է կապված, իսկ մեր երկրում փող ունեցող կլանները մի 2-ն են էլի, հիմա 3-ը դարձան, հիմա խոսքը գնում է ազդեցության ոլորտների բաժանման մասին»։

Նա ընդգծեց, որ որևէ բանի վրա զարմացած չէ, դիակներից հետո ընդհանրապես իր մոտ էլ որևէ բան զարմանք չի կարող առաջացնել։ «էդքան դիակներից հետո՝ մի հոգու գնդակահարելու համար են մարդիկ նեղվել, բա էդքան երեխայի դիակ են պահել բա դրան ինչ ասեն, բա դրա համար ինչի քրեական գործ չեն հարուցում։ Դրա համար էլ քրեական օրենսգրքում համապատասխան հոդված կա, քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածը (դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը)։

Պողոսյանն ասաց, որ այդ դիակների համար պատասխանատու են Նիկոլ Փաշինյանը, Անահիտ Ավանեսյանը։ «Գիտեք, եթե ներողությունով է, թող բոլոր ՔԿՀ-ները փակեն, էս մարդուն խփողն էլ վաղը կարող է գա՝ ասի ներողություն»։

https://armdaily.am/?p=139689&l=am

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Թեմաներ

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...

Մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը․ Փաշինյանն առաջարկով դիմեց Ադրբեջանին

Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է Խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img