Շաբաթ, 7 Հունիսի, 2025
22.1 C
Yerevan

Դատախազությունը կբողոքարկի ֆինանսների նախարարին առնչվող քրեական վարույթ հարուցելու որոշումը

Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանում կբողոքարկի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին առնչվող Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը, «Ազատությանը» փոխանցեցին գլխավոր դատախազությունից։

Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել էր նախաքննական մարմնին քրեական վարույթ նախաձեռնել և պարզել՝ արդյոք Փաշինյանի կաբինետի և «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Վահե Հովհաննիսյանը կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքներ է գործել։

Մի խումբ փաստաբաններ անցած տարեվերջին ֆինանսների նախարարի հայտարարագրերում ոչ միայն տարբեր տարիների սխալներ էին հայտնաբերել, այլ նաև պարզել, որ Փաշինյանի թիմակիցը մեկ միլիոն դոլար անտոկոս փոխառնություն է ստացել, գնել «Կարիտաս Իտալիանա» ընկերությունը: Հետագայում այս կազմակերպությունը վերանվանել է «Ջի կոդեր», իսկ Վահե Հովհաննիսյանն իր 100 տոկոս բաժնեմասը, ըստ փաստաբանների, վաճառել է մորեղբորը: Ընկերությունն օգտվել է նաև պետական օժանդակությունից՝ կառավարությունից ստանալով 1.8 մլրդ դրամի ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն:

Սա կասկածներ էր առաջացրել, որ նախարարը կոռուպցիոն գործարքների մեջ է: Փաստաբանները դիմել էին գլխավոր դատախազին, հետո հարցը հասել էր Հակակոռուպցիոն կոմիտե:

Hot this week

Թեմաներ

Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում...

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում

Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ...

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img