Հինգշաբթի, 15 Մայիսի, 2025
16.3 C
Yerevan

Դատախազները ապտակ են ստացել գործընկերներից. բացառիկ տեղեկություն

Դատախազության համակարգը բարոյալքման շեմին է։ Իրավապահ այդ կառույցում առաջացած տարաձայնություններն օրենքի դաշտում չեն կարողանում լուծել, գործի են դնում բռունցքները։

2 դատախազ ապտակ է ստացել։

ArmLur.am-ի տեղեկություների համաձայն, օրերս միջադեպ է եղել դատախազների միջեւ։ Երևան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանն ապտակել է Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանին: Ըստ մեր աղբյուրների, վեճի պատճառը Երևանի դատախազության մի աշխատակցի հետ առաջացած խնդիրն է եղել: Բանն այն է, որ Բաղդասարյանը, որը Երևանի նախկին դատախազն է եղել, համարվում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիը։ Նրա հարազատն է նաև Երևանի գործող դատախազը։ Եվ նրանք արդեն սկսել են միմյանց հասկանալ։

Բայց սա դեռ ամենը չէ։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրերս էլ Գեղարքունիքի մարզի քննչական ծառայության պետ Կարապետ Համբարձումյանն է խոսակցություն ունեցել Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանի հետ, որից հետո քննչականի պետն ու դատախազը չեն հասկացել միմյանց ու քննչականի պետը հարվածել է մարզի դատախազին:

Ինչ է տեղի ունեցել, ինչու են դատախազները թիրախավորվել

Ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանություն ստանալու համար ArmLur.am-ը դիմեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Ոչնչից մոգոնված բացարձակ սուտը, ընդ որում՝ հիմար սուտը, մեկնաբանության ենթակա չէ. խոսքը վերաբերում է ձեր կողմից նշված երկու այսպես կոչված լուրերին էլ: Նման ասեկոսեների տարածումը ընդամենը դատախազության անվան հետ խաղալու հերթական պրիմիտիվ հնարք ենք գնահատում»։

Իհարկե, պատասխանը շարադրանք է, բայց ոչ մի առարկայական հակափաստարկ։ Ողջ իրավապահ կառույցները քննարկում են դատախազների ծեծի դեպքերը։

Դատախազության համակարգը ավելի քան երբևէ անվանարկված է։

https://armlur.am/1101818/?fbclid=IwAR2Q_-Ge6k6Q7O7sfp8aDifH21eRc3VUTzkNI44Gd1ON2lGj77oSGU3nCb4

Hot this week

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img