Շաբաթ, 10 Մայիսի, 2025
16.1 C
Yerevan

Արդարադատության նախարարությունը մեկ անձից գնում կկատարի. արատավոր պրակտիկան շարունակվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այն, ինչ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր, հիմա իրագործում է առանց ընկճվելու:

Կառավարությունը կրկին շարունակում է մեկ անձից կատարվելիք գնումների արատավոր պրակտիկան: Այս անգամ, իհարկե, խոսքը վերաբերում է ՀՀ արդարադատության նախարարությանը:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունն անհետաձգելի է համարել համակարգչային էլեկտրոնային հսկողության համակարգերի գործարկման համար անհրաժեշտ sim քարտերի և դրանց սպասարկման գնման կարիքը: Դրա համար թույլատրվել է Արդարադատության նախարարությանը համակարգչային էլեկտրոնային հսկողության համակարգերի գործարկման համար անհրաժեշտ sim քարտերի և դրանց սպասարկման ծառայությունները ձեռք բերել մեկ անձից գնում կատարելու ձևով:

Sim քարտերի և դրանց սպասարկման ծառայությունները կարժենան 200 հազար դրամ: Կառավարության որոշմամբ՝ մեկ անձից գնում է կատարելու նաև Ոստիկանությունը. մարզերում պարեկային ծառայության աշխատանքն իրականացնելու համար մեքենաներ է գնելու «Տոյոտա-Երևան» ընկերությունից: Այսպիսով, ստացվում է, որ որքան էլ մշտապես ընդդիմադիր եղած ժամանակ այս իշխանությունները դժգոհում էին մեկ անձից կատարվող գնումների՝ իրենց խոսքով ասած արատավոր պրակտիկայից, այն, միևնույնն է, շարունակվում է լայն թափով եւ բացեիբաց:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img