Երկուշաբթի, 21 Ապրիլի, 2025
16.1 C
Yerevan

Ամենակոռումպացված ոստիկանն անցնում է քրեական գործով. ինչ մեղադրանք է առաջադրվել Միհրան Դավթյանին

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ 6-րդ վարչության պետի տեղակալ, կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Միհրան Դավթյանն անցնում է քրեական գործերով։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով՝ նրա նկատմամբ արդեն իսկ քրեական գործ կա հարուցված պաշտոնական դիրքի չարաշահման և ապօրինի հարստացման մեղադրանքներով։

Հիշեցնենք, որ մենք վերջերս մեկ անգամ արդեն իսկ անդրադարձել էինք Միհրան Դավթյանին։ Գրել էինք, որ հեղափոխությունից հետո էլ իրավապահ համակարգում կան և շարունակում են մնալ ապօրինի հարստացած պաշտոնյաներ։

Գրել էինք, որ Միհրան Դավթյանը նույնիսկ նոր Հայաստանում չի հրաժարվել իր նախկին, մեղմ ասած, արատավոր սովորույթներից և հնարքներից, որոնք բանեցնում էր դեռ հարկային մարմիններում աշխատած տարիներին։ Նա շարունակում է իր մեթոդներով սպառնալ, կաշառքներ պահանջել գործարարներից, շինարարություն իրականացնողներից, տարբեր տնտեսվարողներից։ Մենք անդրադարձել էինք նաև նրա ահռելի ունեցվածքին և հարց առաջադրել, թե որտեղից պետական պաշտոնյային նման հսկայական ունեցվածք։

Նշենք,  որ մեր հրապարակումից հետո ծառայողական քննություն էր սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում, սակայն այդպես էլ պարզ չէ թե ինչ է պարզվել կամ առհասարակ որևէ բան պարզվել է այդ ծառայողական քննության արդյունքում, թե ոչ, քանի որ Միհրան Դավթյանի որդին Սարգիս Դավթյանը նույն վարչությունում բարձր պաշտոն է զբաղեցնում: Ամենավառ երևակայության պարագայում դժվար է պատկերացնել, որ որդին վեր կհաներ, կբացահայտեր հոր թույլ տված չարաշահումները կամ ապօրինի հարստանալու փաստերը:

Ոստիկանության այս բարձրաստիճան պաշտոնյան, չունենալով որևէ օրինական բիզնես և եկամտի աղբյուր, տիրացել և հովանավորում է մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Ար Դելիկատես» ՍՊԸ-ին պատկանող գործարանը, իր բարեկամների դեմքով «փայ է մտել» և ի պաշտոնե հովանավորել «Տոպազ» ՍՊԸ-ին պատկանող խորտկարանն ու հյութերի գործարանը, կառուցել միլիոններ արժեցող իր առանձնատները Ծաղկաձորում, Սևանում, Էջմիածնում, բնակարաններ՝ Երևանում, բիզնեսներ հիմնել ԱՄՆ-ում, Չեխիայում և տասնյակի հասնող գերթանկարժեք ավտոմեքենաներ ձեռք բերել, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է միլիոն դոլարը։

Ուշագրավ է, սակայն, որ այս ամենի ֆոնին Միհրան Դավթյանը պաշտոնը ստանձնելու պահին՝ 2018 թվականի մայիսի 11-ին, հայտարարագրել է ընդամենը բնակարան բազմաբնակարան շենքում, ավտոտնակ, 15 միլիոն դրամ, 1 միլիոն 100 հազար ռուբլի։

Պաշտոնյան ունի նաև հանձնած փոխառություններ՝ 250 հազար ԱՄՆ դոլարի չափով։ Ինչպես կարելի է նկատել, վերևում թվարկված ունեցվածքի մասին պաշտոնյայի հայտարարագրում որևէ հիշատակում չկա։

Նկատենք, որ ապօրինի հարստացման օրենքը քրեականացվեց 2017-ին և առ այսօր այդ մեղադրանքով շատ քիչ քրեական գործեր կան։ Ապօրինի հարստացման մեղադրանք էր առաջադրված Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը, և Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին։ Վերջին դեպքը դրական ազդակ է, որ հեղափոխությունից հետո այս մեղադրանքով քրեական գործեր դեռ կհարուցվեն, և նախորդ իշխանության ժամանակ ապօրինի հարստացած պաշտոնյաները կենթարկվեն պատասխանատվության։

© 1in.am

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Թեմաներ

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img