Շաբաթ, 10 Մայիսի, 2025
16.1 C
Yerevan

Ալեն Սիմոնյանը «12 հոգով» ինքն իրեն գործուղել է Եվրոպա՝ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու իր թիմը մեկնել են Լյուքսեմբուրգ, այնտեղից էլ կգնան Բելգիա, իսկ ծախսերի մեծ մասը «հոգացել» է պետբյուջեն։ Թե ինչ նպատակով՝ պաշտոնական փաստաթղթերում այդ մասին ոչինչ չկա, բայց փաստ է, որ ԱԺ նախագահի պատվիրակության կազմում ընդդիմադիրներ չկան, ոխերիմ թիմակիցներ չկան՝ այլ ընդամենը 2 ՔՊ-ական պատգամավոր:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Ալեն Սիմոնյանը փետրվարի 3-5-ը ինքն իրեն պաշտոնական այցով «գործուղել է» Լյուքսեմբուրգ, ապա 6-8-ը՝ Բրյուսել։ ԱԺ նախագահի պաշտոնական պատվիրակության 11 հոգանոց կազմում ընդամենը 2 պատգամավորներ կան ՔՊ-ից, մեկը Արման Եղոյանը, մյուսը Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը։ Մյուսները ԱԺ նախագահի աշխատակազմի աշխատակիցներ են՝ լուսանկարիչ, օպերատոր, մամուլի քարտուղար, արարողակարգի բաժնի մասնագետ ու ղեկավար, արտաքին կապերի վարչության մասնագետ ու ղեկավար եւ խորհրդական՝ արդուկի գծով՝ Աշխեն Հայրապետյանը։

Թվարկվածներից միայն 5 հոգու ծախս է իր վրա վերցրել Լյուքսեմբուրգը, 6 հոգու գործուղման ծախսերը վճարվել է հերոս հարկատուների միջոցներով։ Իսկ Բրյուսելի եռօրյա այցի համար ֆինանսավորումը ամբողջությամբ ապահովվել է հարկատուների հաշվին, պատվիրակությանն էլ միացել է եւս մեկ ՔՊ-ական պատգամավոր՝ Սարգիս Խանդանյանը, ով մեկ օր շուտ է հասնելու Բրյուսել։ 12 անձի գործուղման հետ կապված ճանապարհածախսը, ներկայացուցչական ծախսերը, օրապահիկի եւ գիշերավարձի (3 գիշերվա՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի) վճարումը կատարվել (ու) է ՀՀ պետբյուջեի հաշվին։

Ինչ պետք է անեն 12 հոգով Լյուքսեմբուրգում ու Բրյուսելում, ինչ օգուտ կտա նրանց այցը՝ կպարզենք ավարտից հետո: Հիմա միայն արձանագրենք, որ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ն դարձրել է իր անձնական քմահաճույքների ու ճաշակի հիմնարկ, եւ ԱԺ նախագահի՝ «12 հոգանոց պատվիրակություն» ձեւակերպման մեջ միայն 2-3 ՔՊ պատգամավորներ են, որոնք պետք է ներկայանան ՀՀ ողջ խորհրդարանի անունից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img