Շաբաթ, 10 Մայիսի, 2025
21.1 C
Yerevan

ԱԺ նախկին նախագահի ՀԷԿ-ը խանգարում է Նոյեմբերյանի բնակիչներին

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ, ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ, կենսաթոշակառու Սերյոժա Ալեքսանյանը դժգոհեց, որ ամռան ամիսներին Ոսկեպարի փոքր ՀԷԿ-ն աշխատեցնելու համար Նոյեմբերյանի սարերից ձգվող ոռոգման ջրագծի աշխատանքը դադարեցնում են:

Թոշակառու ուսուցիչը զայրացած է, որ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը սահմանագոտում ՀԷԿ է աշխատեցնում, շահույթ ստանում, սահմանամերձ գյուղերի բնակիչներն էլ զրկվում են ամռան տապին իրենց հողերը ոռոգելու հնարավորությունից: Ս. Ալեքսանյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ոռոգման այդ ջրագիծը հոկտեմբերի 10-ից անջատել են, չնայած հիմա ոռոգելու համար հարմար ժամանակ է: Տեղեկացնենք, որ 2009թ. մայիսի 5-ին Ոսկեպար համայնքի ղեկավար (այժմ` հանգուցյալ) Հրուշ Աղբալյանը որոշում է ընդունել Ոսկեպար գետի վրա փոքր հէկ-ի օժանդակ շինությունների կառուցման համար «Հ.Ա.Գ. եռյակ» ՍՊԸ-ին 99 տարով հատկացնել 500 քմ տարածք տարեկան 20 հազար դրամ վարձավճարով: Գծային ենթակառուցվածքները համայնքային սեփականության հողամասով անցկացնելու համար նա կառուցապատողի հետ կնքել է պայմանագիր` տարեկան 10 հազար դրամ վարձավճարով: Ոսկեպար գետի վրա փոքր հէկ-ի շինարարությունը տեւել է մեկ տարի եւ ավարտվել 2011թ. մարտին: 3 բլոկ ունեցող կայանը տարեկան արտադրում է 2.59 միլիոն կիլովատ էլեկտրաէներգիա: Տարի է լինում, որ ամռանը Ոսկեպար գետից հէկ-ի համար ջուր վերցնելուց հետո գետում ջուրն այնքան է նվազում, որ Ոսկեպարի հունում սատկած ձկներ եւ գորտեր են հայտնվում, ափերին ճահճահոտ է տիրում: Այդ ժամանակաշրջանում գետը փոքրիկ առվի է նմանվում: «Հ.Ա.Գ. եռյակ» ՍՊԸ տնօրենը Աշոտ Հարությունյանն է: Ոսկեպարցիները հայտնեցին, որ այդ ընկերությունը սերտ կապ ունի ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ, ով էլ իրականում հէկ-ի տերն է: Ոսկեպարից հայտնեցին, որ այդ փոքր ՀԷԿ-ը անվճար տրամադրում է գյուղի գիշերային լուսավորության էլէկտրաէներգիան: Ոսկան Սարգսյան Տավուշ

ⓒ Armlur.am

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img