Ադրբեջանը չի կատարի Եվրոպական դատարանի որոշումները, հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը։
Նրա խոսքով՝ դրա պատճառը ԵԽԽՎ–ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումն է։
«Եթե պատվիրակությունը չմասնակցի Վեհաժողովի նիստերին և չկարողանա քվեարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրության օգտին, ապա Ադրբեջանի վերաբերյալ այս դատարանի որոշումներն անվավեր կհամարվեն։ Մենք զրկված ենք քվեարկելու իրավունքից»,- ասել է Ալիեւը ։