Երեքշաբթի, 13 Մայիսի, 2025
17.8 C
Yerevan

Վաչագան Ղազարյանի գործով մեծ թվով անձինք են հարցաքննվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի քրեական գործով Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրվել Պն նախկին նախարար, փոխնախարարներ ու վարչության պետեր, որոնք հարցաքննվել ու առերեսվել են Վաչագան Ղազարյանի հետ:

Ավելին՝ գրել էինք, որ Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել է ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության, զորքերի բնակավորման եւ կոմունալ շահագործման վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանին։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս ԱԱԾ-ն կալանավորել է Վաչագան Ղազարյանի քրեական գործով։ Ի դեպ, նա սպարապետ Վազգեն Սարգսյանի կուրսեցին է։ Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը 5 տարի առաջ՝ հունիսի 25-ին, ձերբակալվել էր բանկից դուրս գալիս։ Նրա ճամպրուկում հայտնաբերվել էր 120 000 դոլար եւ 436 մլն դրամ։ Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ում քրեական վարույթ է առկա ՊՆ-ի հողատարածքների ապօրինի վաճառքի մասով, եւ, ահա, այս քրեական վարույթի շրջանակներում էլ կալանավորել են Վաչագան Ղազարյանին։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Hot this week

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img