“Փողոց դուրս չգաս՝ կկրակեմ, սա՞ չէր Սերժ Սարգսյանի “Դուք դասեր չեք քաղել մարտի 1-իցը”․ իրավապաշտպան (Տեսանյութ)
“Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը։ Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից”։ Այս խոսքերով Սերժ Սարգսյանը կշտամբեց Նիկոլ Փաշինյանին ապրիլի 22-ին “Մարիոտ” հյուրանոցում կայացած հանրային հանդիպման ժամանակ։ Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը հանցագործության մասին հաղորդումով դիմեց ՀՀ դատախազին՝ գտնելով, որ Սարգսյանի վերոնշյալ խոսքում կան ինքնախոստովանության և սեփական ժողովրդի դեմ սպառնալիքի հատկանիշներ։