«Կուզենայի Վիգեն Սարգսյանից լսել՝ ինչպես է ձեռք բերել 1 մլն դոլարից թանկ բնակարան Հյուսիսային պողոտայում»
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները փորձել է մանիպուլյատիվ վերլուծությունների ենթարկել: ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանն՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարարի քննադատություններին: