«Քայլ արա» դաշինքի կազմում առաջադրված Երևանի ավագանու թեկնածու Գրիգոր Երիցյանից տեղեկացանք, որ երեկ առավոտյան Ոստիկանությունում մանրամասներ է ներկայացրել Արաբկիր համայնքում ԲՀԿ-ի թեկնածուի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին ստացած իր տեղեկությունների վերաբերյալ։
Նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտնի է լայն հանրությանը 2016-ի ՊՊԾ գնդի գրավման դեպքերից։ Այդ ժամանակ Երևանի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Վալերի Օսիպյանի պատանդ լինելու հետևանքով ոստիկանությունը առանց մշտական «խոսափողի» էր մնացել։