Երկուշաբթի, 21 Ապրիլի, 2025
23.1 C
Yerevan

Արգիշտի Քյարամյանը նույն օրը երկրորդ կադրային նշանակումն է արել Քննչական կոմիտեում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արթուր Մելիքյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետ:

Մինչ այդ նա Աբգար Առաքելյանին նշանակել էր ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ։

Արթուր Սամվելի Մելիքյանի

կենսագրությունը

Ծնվել է 1987 թվականի օգոստոսի 07-ին, Կոտայքի մարզի, Չարենցավան քաղաքում:

2008թ. ավարտել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2008-2010թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2011-2012թթ.– ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության  Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ

2012-2014թթ.– ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության  Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ

2014-2016թթ.– ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ

2016-2020թթ.– Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ, ապա՝ ավագ դատախազ

2020-2023թթ.– Կոտայքի մարզի դատախազի տեղակալ

2023-2024թթ.– Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Թեմաներ

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img