Չորեքշաբթի, 14 Մայիսի, 2025
11.6 C
Yerevan

2023-ին քրեական վարույթներով պետբյուջե է վերականգնվել 32 միլիարդ դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները:

2023 թվականի ընթացքում Վարչության դատախազների հսկողության ներքո քննվող ընթացիկ քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 15 մլրդ դրամ, որը հանդիսանում է պետությանը պատճառված վնաս:

2023 թվականի ընթացքում Վարչության դատախազների հսկողության ներքո ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 17 մլրդ 175 մլն 71 հազար դրամ, որը հանդիսանում է պետությանը պատճառված վնաս:

Համեմատության համար նշենք, որ.

  • 2023 թվականի առաջին կիսամյակում ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 10 մլրդ 494 մլն 294 հազար դրամ, 2023 թվականի երկրորդ կիսամյակում՝ 21 մլրդ 809 մլն 232 հազար 692 ՀՀ դրամ: Այսինքն՝ միայն 2023 թվականի երկրորդ կիսամյակում պետությանը պատճառված վնասի վերականգնման չափն ավելի քան երկու անգամ գերազանցում է 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վերականգնված վնասի չափը:
  • Ավարտված քրեական վարույթներով 2022 թվականի ընթացքում վերականգնվել է 2 մլրդ 279 մլն 263 հազար դրամ, 2021 թվականին՝ 5 մլրդ 584 մլն 138 հազար դրամը, 2020 թվականին՝ 1 մլրդ 989 մլն 200 հազար դրամը, 2019 թվականին՝ 4 մլրդ 723 մլն 956 հազար 287 դրամը: Այսինքն, միայն 2023 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի վերականգնման չափը (17 մլրդ 175 մլն 71 հազար դրամ) գերազանցում է նախորդող չորս տարիների՝ 2019, 2020, 2021 և 2022 թվականներին ավարտված վարույթներով վերականգնված վնասի չափի հանրագումարը (14 մլրդ 576 մլն 558 հազար դրամ):

Hot this week

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img