Կիրակի, 1 Հունիսի, 2025
31.1 C
Yerevan

Ալեն Սիմոնյանի ուղարկած պատվիրակության այցից հետո Ռուանդան հեռացրել է Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը թանգարանից. ֆրանսիական մամուլ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական պատգամավորների գործուղումները ոչ միայն որեւէ օգուտ չեն տալիս մեր երկրին, այլեւ, ընդհակառակը, երբեմն զուգադիպությամբ բացասական հետեւանքներ են ունենում Հայաստանի Հանրապետության համար: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ֆրանսիական Le Point պարբերականը, հայտնում է. «Թուրքիայի ճնշմամբ Ռուանդան հեռացրել է Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը տուտսիների ցեղասպանությանը նվիրված թանգարանից»: Թե ինչու է Արեւելյան Աֆրիկայում գտնվող այս երկիրը (որն առանձնապես դիվանագիտական հարաբերություններ չունի Հայաստանի հետ) որոշել նման քայլի գնալ, հասկանալի է:

Իսկ ի՞նչ են անում այդ ուղղությամբ գործող իշխանությունները, որոնք հեռու են արտաքին քաղաքականությունից ու դիվանագիտությունից: ԱԺ պատգամավորները, որ պետական բյուջեի հաշվին պաշտոնական այցերով որեւէ երկիր են գնում, փաստորեն, ոչ թե աշխատում են, խորհրդարանական դիվանագիտություն իրականացնում, այլ հաճախ շրջագայում են որպես տուրիստներ: Օրինակ՝ դեռ 2022թ.-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Հայաստանից պատվիրակությունը էր մեկնել Ռուանդա՝ մեկշաբաթյա աշխատանքային այցով պետբյուջեի հաշվին։ Նրանք մասնակցել են Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովի աշխատանքներին:

Պատվիրակության կազմում 7 անձ էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Հասմիկ Հակոբյանը եւ այլոք: Նախորդ տարի էլ, նույն Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն էր հուլիսի 16-21-ը գործուղվել Ռուանդա՝ մասնակցելու «Կանայք ներկայացնում են» խորագրով կոնֆերանսին: Ստացվում է, որ հայրենի իշխանությունները մեծ թվով գումարներ են ծախսում գործուղումների մեկնելու համար, հետո պատճառաբանում են, թե այս գործուղումներով դիվանագիտական կապեր են հաստատում այլ երկրների հետ՝ հանուն պետական շահի, բայց իրականում դրանք ոչ մի կերպ չեն ծառայում մեր պետությանը: Ապացույցը Ռուանդայի կողմից կայացված խայտառակ հակահայկական որոշումն է, որի մասին, ի դեպ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի հայտարարել ոչինչ: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարողանում անգամ հեռավոր Աֆրիկայում գտնվող մի երկրի հետ կապեր հաստատել, որ գոնե եղած ավանդույթներն ու կառույցները պահպանվեն: Ձախողումներ են ամենուր»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img