Չորեքշաբթի, 14 Մայիսի, 2025
13.8 C
Yerevan

Ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ 121 ուսումնասիրություն դադարեցվել է հենց դատախազության կողմից. «Փաստինֆո»

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ վարույթները կարճվում են նաև դատախազությունում։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են՝ «Իրավասու մարմինը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված կարգով կայացրել է ուսումնասիրության դադարեցման վերաբերյալ թվով 121 որոշում, որոնցից 63-ը՝ 2023 թվականին»։

Աղբյուրը հիշեցնում է՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման գործերով վարչության ձևավորումից ի վեր նախաձեռնվել է ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ թվով 438 ուսումնասիրություն, որոնցից 82-ը՝ 2023թ ընթացքում։

Ներկայում ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ թվով 94 հայցադիմում, որոնցից 71-ը ներկայացվել է 2023 թվականին։

Ստացվում է, որ այս տարիներին ավելի շատ թվով ուսումնասիրություններ դադարեցվել են՝ չգտնելով գույքի ապօրինի ձեռք բերման հիմքեր, քան գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացվել դատարան. 121 ուսումնասիրություն դադարեցվել է եւ միայն 94 դեպքով հայցադիմում ներկայացվել։

Դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ դատարան ներկայացված հայցադիմումներից որևէ մեկով դեռևս որևէ դատավճիռ կայացված չէ, հայցադիմումներից միայն 7-ն է գտնվում բուն դատաքննության փուլում։ Միևնույն ժամանակ, դատախազությունից հայտնել են, որ կնքել է թվով 4 հաշտության համաձայնություն, որոնցով ՀՀ-ին է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք, ինչպես նաև՝ շուրջ 80 միլիոն ՀՀ դրամ։ Կնքված հաշտությունների ընդհանուր հանրագումարային արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ 200 մլն ՀՀ դրամ։ Նշված հաշտության համաձայնություններից 2-ը կնքվել է դատական փուլում, իսկ 2-ը՝ արտադատական։

Hot this week

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img