Ուրբաթ, 16 Մայիսի, 2025
19.5 C
Yerevan

Լիազորությունները դադարեցված դատավոր Վահե Միսակյանը դիմում կներկայացնի ՄԻԵԴ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Վահե Միսակյանը կդիմի ՄԻԵԴ՝ վերականգնելու իրավունքները։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Վահե Միսակյանը։ Դատավորը վերջերս է ստացել որոշումն, այժմ աշխատանքներ են իրականացվում՝ ՄԻԵԴ ներկայացվող դիմումի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները՝ Վազգեն Մանուկյանի գործով իբրև դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ։ Ընդ որում, ավելի վաղ՝ ապրիլի 4-ի որոշմամբ դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել, որի «մարման» ժամկետը երկու տարի է, հետևաբար, չի բացառվում, որ ի սկզբանե խնդիր էր դրված դատավորի լիազորությունները դադարեցնելու, հատկապես, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունները չեն ներել դատավորին՝ Սերժ Սարգսյանի արդարացումը։ Ինչ վերաբերում է սույն կարգապահական վարույթին, որով դադարեցվել է դատավորի լիազորությունները, ապա գործի քննության ընթացքում դատավորն ընդգծել էր, որ իրենից կախված ամեն բան արել է, մոտիվացիա, միտում չի ունեցել ձգձգելու, ինքն առնվազն իր հետ ազնիվ է, կան գործեր, որոնք երկար են քննվում, փորձում է հնարավորինս պահել այդ բալանսը, կան նույնիսկ գործեր, որոնք այլ դատավորներից են փոխանցվել․ «Ես իրավիճակին համարժեք եմ արձանագնքել, փորձել եմ ամեն ինչ անել, որ նիստերը չհետաձգվեն։ Նիստերը հետաձգվել են օբյեկտիվ անհրաժեշտությամբ»։

 

Hot this week

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img