Շաբաթ, 7 Հունիսի, 2025
16.1 C
Yerevan

Եկել է պահը հայտնելու ձեզ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին. Արգիշտի Քյարամյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ քննչական կոմիտեի սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ,

Եկել է պահը հայտնելու ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին։ Այն բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից։

Շնորհակալություն եմ հայտնում նախ Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին, իմ սիրելի գործընկերներին՝ համատեղ անցած ընդհանուր ճանապարհի, աշխատանքի թե՛ բարդությունները և թե՛ շոշափելի արդյունքները միասին կիսելու, համախոհությամբ ու նվիրումով համակարգի կայացման՝ մեր ընդհանուր տեսլականի կյանքի կոչմանը հետամուտ լինելու համար։ Պատիվ ու հպարտություն էր ծառայել ՀՀ քննչական կոմիտեում, դառնալ վերջինիս մասնիկն ու փորձել համեստ ներդրում ունենալ այս կուռ ու միասնական կառույցի համակարգայնացման  շարունակական ընթացքին։ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հեռանում եմ նույնպիսի ներքին հպարտությամբ ու ներդաշնակությամբ, ինչպես ստանձնել եմ այն ու աշխատել։

Շնորհակալություն եմ հայտնում նաև ՀՀ վարչապետին և ՀՀ կառավարությանը՝ Հայաստանի համար բարդ ու կարևոր պատմական շրջափուլում այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու, իմ կարողություններին հավատալու համար։ Ի պաշտոնե հնարավոր ամեն ինչ արվել է՝ մեր պետության ներքին կենսունակությունն ու օրինահենությունը, իրավական անվտանգությունն ապահովելու համար, որպես հայ մարդ ու ՀՀ քաղաքացի՝ դա համարել եմ հոգու պարտք ու առաքելություն։

Վստահ եմ, որ այդ ընթացքը լինելու է անկասելի, և Հայաստանում շարունակվող դատաիրավական, իրավապահ մարմինների բարեփոխումները, ՀՀ քննչական կոմիտեի հետագա զարգացման ուղեցույցը լինելու են շարունակական, և մենք ունենալու ենք մեր պատկերացրած նախաքննական մարմինը և մեր երազանքների կայուն, անվտանգ ու բարգավաճող հայրենիքը։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը…

Եվ Աստված պահապան բոլորիս»:

Hot this week

Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում...

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

Թեմաներ

Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում...

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img