Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
16.1 C
Yerevan

Կպահանջվեն փոխզիջումներ, կոչ եմ անում մինչև տարվա ավարտը վերջնականացնել խաղաղության պայմանագիրը. Բայդենը՝ Ալիևին

ԱՄՆ-ն գոհ է տեսնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, ինչը կկարգավորի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները. այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական պետական լրատվամիջոցները, ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում:

«Ցանկանում եմ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը, որը վերջնականապես վերջ կդնի բազմադարյա հակամարտությանը:

Խաղաղության պայմանագիրը ոչ միայն կապահովի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլև կվերափոխի ամբողջ տարածաշրջանը՝ ճանապարհ հարթելով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրի, ներդրումների և կապի ավելացման համար», — ասվում է նամակում:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ այն ֆոնին, երբ COP29 միջազգային համաժողովի կապակցությամբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Բաքվի վրա, Ադրբեջանը բացառիկ հնարավորություն ունի միջազգային հանրությանն ի ցույց դնելու իր հանձնառությունը խաղաղությանը:

«Ինչպես գիտեք, խաղաղության պայմանագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի ստեղծագործական մոտեցում և փոխզիջում բոլոր կողմերից: Բայց ես վստահ եմ, որ դուք կշարունակեք հանդիպումները, և ես կոչ եմ անում այս տարի վերջնականացնել պայմանագիրը:

Ուզում եմ իմ հանձնառությունը հայտել՝ աջակցելու այս հարցին։ Իմ վարչակազմը հավատարիմ է համարձակ նախաձեռնություններին, որոնք ճանապարհ կհարթեն դեպի խաղաղություն: Իմ խնդրանքով իմ հատուկ օգնական, Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը կտեղեկացնի կոնկրետ քայլերի մասին, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել և կպարզի ձեր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցությունների վերաբերյալ։ Հուսով եմ, կօգտվեք այս հնարավորությունից՝ տարածաշրջանի համար ընդհանուր բարգավաճման և ընդհանուր բարօրության նոր ուղի գծելու համար», — եզրափակել է Բայդենը:

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img