Հինգշաբթի, 5 Հունիսի, 2025
18.1 C
Yerevan

ՔՊ-ն օրենքում կետ է մտցնում, որով ցանկացած պահի կչեղարկի ընտրությունների արդյունքներն ու քվեները. Խաժակյան

Իշխանությունն իր համար ստեղծում է ևս մեկ լծակ՝ ընտրության արդյունքները չեղարկելու համար, որովհետև հնարավորություն էր տրվում կառավարության կողմից միակողմանի ռազմական կամ արտակարգ դրության հայտարարման միջոցով ընտրության հաջորդ օրը պայմանականորեն չեղարկելու այդ նախնական արդյունքները և նշանակելու վերաքվեարկություն։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը կարող է տեսնել, որ չի ձևավորվում մեծամասնություն, դաշնակից չի գտնում անցնող ուժերի շարքում և արհեստական ինչ-որ իրավիճակով արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարի և դրանով զրոյացնի ընտրությունների արդյունքները։

«Սա անընդունելի լուծում էր: Այս դեպքում անգամ չունենք Ազգային ժողովի փոխզսպումը, որովհետև կա տպավորություն մարդկանց մոտ, թե Ազգային ժողովը հաստատում է ռազմական կամ արտակարգ դրությունը, բայց իրականում այն անմիջապես ուժի մեջ է մտնում կառավարության կողմից և ԱԺ-ն կարող է այն չեղարկել։

Այսինքն, եթե ժամեր անց Ազգային ժողովը նույնիսկ չեղարկի ամբողջությամբ, արդեն կառավարությունը պետք է ասի, որ ընտրությունների արդյունքները զրոյացվում են, միլիոններով մարդիկ գնացել են տեղամաս, իրենց կամարտահայտությունը զրոյացվում է»,- ընդգծեց նա։

Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուրում՝https://news.am/arm/news/851496.html

Hot this week

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Թեմաներ

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img