Կիրակի, 1 Հունիսի, 2025
15.1 C
Yerevan

Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն. կասկածյալների մեջ է փաստաբանը

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մի խումբ անձանց կողմից ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ՝ Երևան քաղաքում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն:

Հ.Մ.-ն անշարժ գույքերի՝ ՀՀ-ից բացակայող սեփականատերերի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հանցավոր կազմակերպության մեջ է ներգրավել Երևանում անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող Տ.Վ.-ին, ով Հ.Մ.-ին է տրամադրել սեփականության իրավունքով Ս.Ա.-ին պատկանող հողատարածքի վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ վերջինիս անձնագրի պատճենը:

Այնուհետև, Հ.Մ-ն մշակված հանցավոր սխեմայի մասին տեղեկացրել է ընկերոջը՝ փաստաբան Ա.Ղ.-ին, ում առաջարկել է որոշակի մասնաբաժնի դիմաց վերը նշված անշարժ գույքի գործարքը կատարել նրա ծանոթ նոտարի մոտ, ինչին վերջինս համաձայնել է:

Արդյունքում, 2022 թվականի սեպտեմբերի 1-ին կեղծ լիազորագրի հիման վրա կնքված պայմանագրով Ս.Ա.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը նվիրատվությամբ հանձնվել է Հ.Մ.-ին: Վերջինս նշված անշարժ գույքը 384 մլն 655 հզր ՀՀ դրամով վաճառել է Ա.Դ.-ին, իսկ Ա.Ղ.-ին՝ որպես մասնաբաժին տվել է 40 հզր ԱՄՆ դոլար:

Բացի վերը նշված դեպքը, Ա.Ղ.-ն Հ.Մ.-ին առաջարկել է Երևանում գտնվող մեկ այլ բնակարանի վերաբերյալ, որի սեփականատերը մահացած է, ևս կեղծ լիազորագիր պատրաստել և օտարել, ինչի արդյունքում 2022 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված պայմանագրով խարդախությամբ հափշտակվել է Ռ.Ք.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը, որը սեպտեմբերի 13-ին Հ.Մ.-ն 40 մլն 450 հզր ՀՀ դրամով օտարել է Ա.Ա.-ին: Գործարքից հետո ստացված գումարից 31 հզր ԱՄՆ դոլարը որպես մասնաբաժին առձեռն փոխանցվել է Ա.Ղ.-ին:
2024 թվականի դեկտեմբերի 4-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ղ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախությունը), 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

2024 թվականի դեկտեմբերի 18-ին Ա.Ղ.-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ կիրառվել են տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:

Քրեական հետապնդումներ են հարուցվել նաև հանցավոր կազմակերպության ղեկավարի՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախությունը), 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և մասնակիցների նկատմամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեղծ լիազորագրերի հիման վրա ՀՀ տարածքում քաղաքացիներին պատկանող անշարժ գույքի վաճառքի դեպքերով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթում քննվող գործի շրջանակներում քննիչը միջնորդություն է ներկայացրել քրեական գործերով դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ Արթուր Ղազարյանի նկատմամբ:

Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհդակցական սենյակից վերադառնալով մասամբ բավարել էր քննիչի միջնորդությունը և Ա. Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանքը:

Ա. Ղազարյանը օրերս էր ձերբակալվել և նա փաստաբանների պալատի փաստաբան է:

Իսկ քրեական վարույթի շրջանակում, ըստ ձեռքբերված օպերատիվ և քննչական հավաստի տեղեկությունների՝ գործել էր հանցավոր խումբ, որոնց թիրախը եղել են հիմնականում չբնակեցված տները և հողատարածքները, հանցավոր խմբի անդամները Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի նոտարական գրասենյակների անվամբ կեղծ լիազորագրերով Հայաստանում յուրացրել և վաճառել են 10-ից ավելի անշարժ գույք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img