Կիրակի, 20 Ապրիլի, 2025
10.1 C
Yerevan

ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա վարույթ է հարուցվել դատավորի նկատմամբ. բարեխիղճ սեփականատիրոջը զրկել են սեփականությունից

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լևոն Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Կարեն Պողոսյանն ընդդեմ ՀՀ-ի գործով ՄԻԵԴ՝ 2016թ․ վճռի հիման վրա, գրում է «Փաստինֆոն»:

Գործը վերաբերում է բարեխիղճ սեփականատեր հանդիսացող անձին՝ գույքային սեփականությունից զրկելուն։ Մասնավորապես, ըստ գործի փաստական տվյալների՝ 1991 թվականին դիմումատուն առանց թույլտվության Երևանի արվարձաններից մեկում 1 000 քմ մակերեսով հողատարածքի վրա կառուցել է 500 քմ ընդհանուր մակերեսով շինություն, որը բաղկացած է խանութից (պահեստից) ու անավարտ կառույցից: Դիմումատուն պնդել է, որ այդ հողը չի օգտագործվում որևէ մեկի կողմից, ուստի ինքը մաքրել է այն և իր սեփական միջոցներով կառուցել շինությունը: Պարզվել է, որ դիմումատուն օգտագործել է այդ գույքը հաջորդող տասը տարիների ընթացքում: 2001թ․ դիմումատուն հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել այդ շինության նկատմամբ իր սեփականության իրավունքը` համաձայն Քաղաքացիական օրենսգրքի (ՔՕ) 187-րդ հոդվածի, ինչպես նաև` հողամասի նկատմամբ իր օգտագործման իրավունքը: 2001 թվականի հունիսի 8-ին Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ճանաչել է շինության նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքը և հողամասը թողել նրա օգտագործմանը: Համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը գտել է, որ տվյալ շինությունը չունի գրանցված սեփականատերեր, և դիմումատուն բացահայտ, բարեխղճորեն և անընդմեջ տիրապետել ու օգտագործել է այն ավելի քան տասը տարի, ինչը, ՔՕ-ի 187-րդ հոդվածի համաձայն, նրան իրավունք է վերապահում դառնալ դրա սեփականատերը: Վճիռը չի բողոքարկվել և օրինական ուժի մեջ է մտել։ Դիմումատուին տրվել է համապատասխան սեփականության վկայական, կատարվել են վճարումներ՝ կադաստրային արժեքի, ինչպես նաև՝ գույքահարկ, հողի հարկ։ Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնադրված և դրա անունից գործող` «Քաղաքաշինություն» պետական ՓԲԸ ներկայացուցչի կողմից 2008 թվականի հուլիսի 27-ին կատարվել է հողի տեղագրական ուսումնասիրություն: Դիմումատուն համապատասխան սխեմայով նշվել է որպես տվյալ հողի սեփականատեր: Նույն թվականի նոյեմբեր ամսին ոմն երրորդ անձ նամակով դիմել է քաղաքապետարանին՝ հայտնելով, որ հունիսին անցկացված աճուրդով գնել է նշված հողատարածքը։

2009 թվականի մայիսի 7-ին գլխավոր դատախազի տեղակալը 2001 թվականի հունիսի 8-ի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել` պահանջելով բեկանել այն և մերժել դիմումատուի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջը` վիճարկելով, որ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նյութական իրավունքի համապատասխան դրույթների մեկնաբանության և կիրառման մեջ սխալ է թույլ տվել: Հողը պատկանել է պետությանը և, հետևաբար, այդ ժամանակահատվածում տիրազուրկ չի եղել, ուստի համայնքի դատարանը չպետք է այդ գործի նկատմամբ կիրառեր ձեռքբերման վաղեմության վերաբերյալ կանոնները: Արդյունքում, վճռով վնաս է պատճառել պետության գույքային շահերին:

Գլխավոր դատախազի տեղակալն այնուհետև վիճարկել է, որ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը պարտավոր էր որպես դատավարության կողմեր ընդգրկել Անշարժ գույքի [կադաստրի պետական կոմիտեի] տարածքային ստորաբաժանմանը, ինչպես նաև` Երևանի քաղաքապետարանին` որպես հողի կառավարման լիազորություններով օժտված մարմին: Այդպես չգործելով և նրանց բացակայության պայմաններում կայացնելով իրենց իրավունքներին առնչվող վճիռ, համայնքի դատարանը խախտել է նաև դատավարական իրավունքը: Գլխավոր դատախազի տեղակալը Վերաքննիչ դատարանից պահանջել է վերականգնել բողոքարկման բաց թողնված ժամկետը` վիճարկելով, որ Երևանի քաղաքապետարանը տեղյակ չի եղել 2001 թվականի հունիսի 8-ի վճռի մասին և այդպիսով զրկվել է վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորությունից, մինչդեռ դատախազությունը վճռի մասին տեղեկացվել է քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 24-ի նամակի միջոցով: 2009 թվականի մայիսի 18-ին նույնանման բողոք է ներկայացրել նաև Երևանի քաղաքապետարանը Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքները և բեկանել 2001 թվականի հունիսի 8-ի վճիռը և մերժել դիմումատուի` ձեռքբերման վաղեմության պահանջը: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել, որը Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել։ Կարեն Պողոսյանը դիմել է ՄԻԵԴ՝ պնդելով, որ վարույթ ընդունելով Երևանի քաղաքապետարանի և գլխավոր դատախազի տեղակալի կողմից` սահմանված ժամկետներից ուշ ներկայացված վերաքննիչ բողոքները և, հետևաբար, բեկանելով 2001 թվականի հունիսի 8-ի օրինական ուժի մեջ մտած վճիռը` Վերաքննիչ քաղաքացիական դատարանը խախտել է իրավական որոշակիության սկզբունքը և իրեն զրկել է իր գույքից, մասնավորապես, շինությունից և հողամասից: Ե՛վ Երևանի քաղաքապետարանը, և՛ Անշարժ գույքի կադաստրի [պետական կոմիտեն], որոնք այդ վճռի հիման վրա գրանցել են նրա իրավունքներն իր գույքի նկատմամբ, համարվում են պետական մարմիններ: Բոլոր այն տարիների ընթացքում, երբ նա համարվել է գույքի սեփականատեր, պարբերաբար վճարել է գույքահարկ: Առնվազն մեկ դեպք է գրանցվել, մասնավորապես, 2008 թվականի հուլիսի 29-ին, երբ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը կատարել է նրա հողամասի սահմանների ճշգրտում: Կառավարությունը պնդել է, որ Երևանի քաղաքապետարանը 2001 թվականի հունիսի 8-ի վճռի մասին տեղեկացել է Անշարժ գույքի կադաստրի [պետական կոմիտեի] տարածքային ստորաբաժանման 2009 թվականի փետրվարի 24-ի նամակի միջոցով, բայց իրականում Երևանի քաղաքապետարանը դիմումատուի սեփականության իրավունքի մասին ավելի վաղ է իրազեկված եղել: Կառավարությունը պնդել է, որ վերաքննիչ դատարանը բավարար հիմքեր է ունեցել բողոքները վարույթ ընդունելու համար, ինչպես նաև՝ վերացրել է դատավարական խախտումները։

ՄԻԵԴ-ը բավարարել է Կարեն Պողոսյանի դիմումը՝ արձանագրելով նրա արդար դատաքննության իրավունքի խախտումը։ ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ Վերաքննիչ դատարանը, վարույթ ընդունելով Երևանի քաղաքապետարանի և գլխավոր դատախազի տեղակալի կողմից սահմանված ժամկետներից ուշ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2001 թվականի հունիսի 8-ի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքները, հիմնավոր և համոզիչ պատճառաբանություն չի ներկայացրել և, այդպիսով, խախտել է իրավական որոշակիության սկզբունքը` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտմամբ:

Այս վճռից հետո տարիներ անց ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լևոն Գրիգորյանի նկատմամբ։ Միջնորդությունը ԲԴԽ-ում կքննվի հոկտեմբերի 28-ին, ժամը՝ 14։30-ին։

Հ․Գ․ Ի դեպ, ստացվում է, որ բարեխիղճ սեփականատեր հանդիսացող անձին՝ սեփականության իրավունքից զրկելու արդյունքում խախտված իրավունքներն արձանագրվել են ՄԻԵԴ-ում, ուստի, հետաքրքիր է, թե ինչ որոշում կկայացվի ՄԻԵԴ-ի կողմից հետագայում, օրինակ, Կիրանցի բնակիչներին՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը, հողատարածքն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Թեմաներ

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...

Մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը․ Փաշինյանն առաջարկով դիմեց Ադրբեջանին

Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է Խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img