Կիրակի, 1 Հունիսի, 2025
31.1 C
Yerevan

Դատախազությունը Սեդրակ Քոչարյանից և նրա կնոջից պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք ու 2.7 մլրդ դրամ

Դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուց՝ Սեդրակ Քոչարյանից ու նրա կնոջից՝ Զարուհի Բադալյանից, պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ գույքեր, պարտատոմսեր ու այլ ֆինանսական միջոցներ։ Այսպիսով՝ դատախազությունը պահանջվում է բռնագանձել 14 անշարժ գույք, Երևան քաղաքում 1 բնակարանի գնման իրավունք, ինչպես նաև 11 իրավաբանական անձում մասնակցություն։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ դատախազությունը։

Ռոբերտ Քոչարյանի որդու ընտանիքից պահանջվում է բռնագանձել նաև 1,361,852 դոլարով և 985,190,729 դրամով ձեռք բերված պարտատոմսեր, 703.059 և 200.000.000 դրամի չափով ներդրված ավանդ, 8 մլրդ 235,4 մլն դրամի, 4, 007, 674 դոլարի, 588. 954 և 16.000.000 չափով տրամադրված փոխառության պահանջի իրավունք։

«Հունաստանի Միկոնոս կղզու Անո Մերա կոչվող տարածքում գտնվող առանձնատան ձեռքբերման (կառուցման) արժեք՝ 1.286.635.500 դրամ, տանզանական «Փլեյմաստեր գեյմինգ քորփորեյշն» ընկերության մասնակցության ձեռքբերման արժեք՝ 416.084.506 դրամ, տանզանական «ՄՄՋ Գոլդ Լիմիթեդ» ընկերության մասնակցության ձեռքբերման արժեք՝ 1.958.657.659 դրամ», -ասված է հաղորդագրությունում։

Որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ նրանցից կբռնագանձվի 2 մլրդ 721.3 մլն դրամ, իսկ որպես անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող և բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար՝ 11 մլրդ 270.4 մլն դրամ։

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img