Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
16.1 C
Yerevan

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թիվը կավելացվի

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թիվը կավելացվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ, որը վարում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի խոսքով` ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվաքանակի կազմի ավելացումը պայմանավորված է մասնավոր մեղադրանքով վարույթների քանակի ավելացմամբ։
«ՀՀ քրեական օրենսգրքի 2022 թվականից ուժի մեջ մտած մասնավոր մեղադրանքի հոդվածներով վարույթների իրականացման իրավասություն ունեն հատուկ մասնագիտացված դատավորները։ Նրանց թիվն այսօր շատ քիչ է, իսկ տվյալ հոդվածներով գործերի քանակը գնալով ավելանում է։ Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել ավելացնելու դատավորների քանակը»,– նշեց նախարարի տեղակալը։
Հարությունյանը ներկայացրեց նաև վիճակագրական մի շարք տվյալներ, ըստ որոնց` 2021–23 թթ. մասնավոր մեղադրանքի հոդվածներով 1108 գործ է քննվել, որոնցից 475–ը Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի կողմից, 633–ը` մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների։
Բացի այդ, 2022 թվականի հուլիսի 1–ից 2024 թ. ապրիլի 1–ն ընկած ժամանակահատվածում այս հոդվածներով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է 1296 վարույթ։

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img