Երեքշաբթի, 13 Մայիսի, 2025
17.8 C
Yerevan

Հօգուտ դատավոր Բորիս Բախշիյանի բռնագանձվել է մի քանի միլիոն դրամ․ մանրամասներ

Փաստաբանական թիմի գրագետ իրավական աշխատանքի արդյունքում` Հայաստանի Հանրապետության դատարանի որոշմամբ վերականգնվեցին դատավոր պարոն Բորիս Բախշիյանի խախտված իրավունքները, որի արդյունքում պետությունը կհատուցի նրան պատճառված վնասը։ Հայտնել է փաստաբան Նորայր Գրիգորյանը:

«Մասնավորապես, օրերս հրապարակված Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանի վճռով բավարարվել է ՀՀ քրեական դատարանի դատավոր Բ. Բախշիյանի անունից ներկայացված հայցը, որով ՀՀ ֆինանսների նախարարությունից հօգուտ դատավորի բռնագանձվել է մի քանի միլիոն ՀՀ դրամ՝ որպես ՀՀ գլխավոր դատախազության կողմից դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ անօրինական քրեական հետապնդում հարուցելու,  ինչպես նաև իրավունքների և ազատությունների անօրինական այլ սահմանափակումների հետևանքով դատավորին պատճառված վնաս։

Այդ առումով անհրաժեշտ եմ համարում նախ երախտիքի խոսքեր ուղղել բառիս իրական իմաստով փայլուն իրավաբաններ՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբաններ Երեմ Սարգսյանին և Արսեն Սարդարյանին՝ քրեական վարույթի շրջանակներում դատավորին գրագետ և օրինակելի, արդյունքին նպատակաուղղված իրավական պաշտպանություն ցուցաբերելու, ինչպես նաև՝ դատավորի վերաբերյալ քրեական գործը քննած բոլոր դատավորներին՝ արդարադատության իրական արգասիք համարվող արդարացման դատական ակտ կայացնելու համար։

Հենց նշված դատական ակտն էլ հիմք է հանդիսացել՝ Հայաստանի Հանրապետության դեմ դատավորին պատճառված վնասը հատուցելու պահանջ ներկայացնելու և դրա կապակցությամբ գործի փայլուն քննություն իրականացրած Երևան քաղաքի քաղաքացիական դատարանից հայցի բավարարման ելքով դատական ակտ ստանալու համար»:

Hot this week

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img