Երեքշաբթի, 21 Հունվարի, 2025
-4.9 C
Yerevan

Գլխավոր դատախազի տեղակալը Սերբիայում ներկայացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում հայաստանյան փորձը

Գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը սեպտեմբերի 18-20-ը Սերբիայի Հանրապետությունում մասնակցում է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո ընթացող՝ «Քրեական բռնագանձման լրացուցիչ գործիքների ներդրում» թեմայով համաժողովին: Այս մասին հայտնում է Դատախազության հանրային կապերի բաժինը։

«Գլխավոր դատախազի տեղակալը ելույթի ընթացքում ողջունել է միջոցառման մասնակիցներին, ընդգծել վերոնշյալ ոլորտում պետությունների միջև համագործակցության կարևորությունը, ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի քաղաքացիական կարգով բռնագանձման ոլորտում օրենսդրական կարգավորումները, ձևավորվող պրակտիկան և հայաստանյան փորձը:

Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորումից ի վեր նախաձեռնված 537 ուսումնասիրություններին և նշել, որ 163 անձի վերաբերյալ դատարան է ներկայացվել հայցի ապահովում կիրառելու 192 միջնորդություն: «Դատարան ենք ներկայացրել 110 հայցադիմում, որոնցով պահանջում ենք հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1205 անշարժ և 230 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 320 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 566 մլրդ դրամ»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ու հավելել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում Գլխավոր դատախազությունը կնքել է հաշտության 8 համաձայնություն, որոնցով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 մլրդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 937 մլն դրամ:

Սրբուհի Գալյանի խոսքով՝ 2024 թվականին Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված 3 վճիռների համաձայն՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվելու է 5 անշարժ և 2 շարժական գույք, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն՝ ընդհանուր շուրջ 1 մլրդ 123 մլն դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև շուրջ 1 մլրդ 800 մլն դրամ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Hot this week

2024 թ.-ին 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ

2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի...

Պետրոս Պետրոսյանը հեռացավ Քննչական կոմիտեից

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության...

Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները

ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի...

Թեմաներ

2024 թ.-ին 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ

2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի...

Պետրոս Պետրոսյանը հեռացավ Քննչական կոմիտեից

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության...

Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները

ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի...

Դատարանն արդեն անօրինական է ճանաչել Տիգրան Ավինյանի բարձրացրած գները․ Գևորգ Բարսեղյան

Գևորգ Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Տրանսպորտի գների թանկացման...

Սերժի Վաչո, թե՞ Վաչոյի Սերժ

https://www.youtube.com/watch?v=cekLsxVfN24&t=108s
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img