Ուրբաթ, 16 Մայիսի, 2025
19.7 C
Yerevan

2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործության դեպքերը նվազել են 5.4%-ով. Աննա Վարդապետյանն անդրադարձել է հանցավորության շարժընթացին

Կառավարության այսօրվա նիստում, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում հանցավորության շարժընթացին, նշել է.

 

«Համաձայն Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցված հանցագործության դեպքերը նվազել են 1073-ով կամ 5.4%-ով. 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում արձանագրվել է հանցագործության 18.818 դեպք, 2023 թվականի 1-ին կիսամյակում՝ 19.891 դեպք: 2024 թվականի 1-ին կիսամյակում ևս, արձանագրված հանցագործության 18.818 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 81.7%-ը, ոչ մեծ (9738 դեպք կամ 51.7%) և միջին ծանրության (5635 դեպք կամ 30%) հանցագործություններ են:

 

2024 թվականի 1-ին կիսամյակում ծանր հանցագործության դեպքերը, 2023 թվականի 1-ին կիսամյակի հետ համեմատած, նվազել են 8.2%-ով (2023 թվականի 1-ին կիսամյակում՝ 2773, 2024 թվականի 1-ին կիսամյակում՝ 2545 դեպք), առանձնապես ծանր հանցագործության դեպքերը (առանց հանկարծամահության դեպքերի հաշվառման)՝ աճել են 17.8%-ով (2023 թվականի 1-ին կիսամյակում՝ 246, 2024 թվականի 1-ին կիսամյակում՝ 290 դեպք):

 

2024 թվականի 1-ին կիսամյակում սպանության դեպքերի թիվը, առանց հանկարծամահության դեպքերի թվի, կազմել է 34՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 33 դեպքի դիմաց:

 

Համաձայն Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2024 թվականի 1-ին կիսամյակում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են 644-ով կամ 29,3%-ով (2023 թվականի 1-ին կիսամյակում՝ 2198, 2024 թվականի 1-ին կիսամյակում՝ 1554 դեպք):

 

2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը, 2023 թվականի նույն  ժամանակահատվածի համեմատ, աճել է 132 %-ով (2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում՝ 93 դեպք, 2024 թվականի 1-ին կիսամյակում՝ 216):

 

2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում, համեմատած 2023 թվականի 1-ին կիսամյակի հետ, արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու` քրեորեն պատժելի դեպքերի նվազում 284-ով կամ 23%-ովՆվազել է նաև մահվան ելքով դեպքերի թիվը եթե 2023 թվականի 1-ին կիսամյակում արձանագրվել է մահվան ելքով 90 դեպք, ապա 2024 թվականի 1-ին կիսամյակում՝ 68 դեպք, այսինքն՝ դեպքերը նվազել են 22-ով կամ 24.4%-ով:

 

2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների դեպքերի թիվը կազմել է 58՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 40-ի դիմաց (2023 թվականի ընթացքում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների դեպքերի թիվը կազմել է 94՝ նախորդ տարվա 67-ի դիմաց (աճը կազմել է 40,3%))»:

 

Hot this week

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img