Երեքշաբթի, 29 Ապրիլի, 2025
13.1 C
Yerevan

Հարությունյանի գույքն ուսումնասիրվել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչությունում․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «ԱԺ նախկին պատգամավոր, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի գույքի ուսումնասիրություն է իրականացվել Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում։ Վաղը՝ օգոստոսի 20-ին, Դավիթ Հարությունյանին, կնոջը՝ Նարինե Մանուկյանին, զավակներին՝ Անի և Վահան Հարությունյաններին, և ընտանիքի հետ փոխկապակցված Մարինե Բադալյանին հրավիրել են Դատախազություն, որ ծանոթանան գործի նյութերին և ներկայացնեն դիրքորոշում։

Նշենք, որ Դավիթ Հարությունյանը Հանրապետական կուսակցության անդամ էր։ Նախկինում զբաղեցրել է մի շարք պետական պաշտոններ, այդ թվում՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։ Արդարադատության նախարարի պաշտոնից Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 2018-ի իշխանափոխությունից հետո։

Հիշեցնենք, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով այս փուլում Դատախազությունը չի հրապարակում ենթադրյալ բռնագանձման ենթակա գույքի, դրամական միջոցների չափի վերաբերյալ տեղեկատվություն։ Պատճառաբանում են, որ այդ գույքն օգտագործողները կարող են ներկայացնել դիրքորոշումներ, ապացույցներ, ինչը կարող է հանգեցնել բռնագանձման ենթակա գույքի ցանկի փոփոխության»։

Hot this week

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Թեմաներ

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img