Կիրակի, 1 Հունիսի, 2025
22.1 C
Yerevan

Արմաշ գյուղում «Երասխ-2» հողամասը, որի վերաբերյալ քրգործով անցնում էր Սեյրան Օհանյանը, կվերադարձվի պետությանը. դտախազ

Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի՝ 2005 թվականի որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով Պաշտպանության նախարարությանը տրամադրված «հատուկ նշանակության» հողամասը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Այն ունեցել է զորամասի կարգավիճակ՝ «Երասխ-1» և «Երասխ-2» զորամասերն են։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասաց, որ «Երասխ-1» զորամասի վերաբերյալ գործը դեռևս գտնվում է  դատաքննության փուլում, իսկ «Երասխ-2»-ը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։

«Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Պաշտպանության նախաարարի պաշտոնը տվյալ ժամանակահատվածում զբացեղրած անձը, խախտելով հողային օրենսգրքի պահանջները, հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել Պաշտպանության նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հատուկ նշանակության «Երասխ-1» տարածքը՝ 0,9 հա մակերեսով, և դրա վրա առկա շինությունները»,- ասաց դատախազը։

Նա հիշեցրեց, որ 2023 թվականի փետրվարի 7-ին ԱԺ-ի քննարկմանը ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր, որը բավարարվեց։

 

Ներկայումս գործը գտնվում է դատական քննության փուլում»,- ասաց Վարդապետյանը։

Դատախազը հայտնեց նաև, որ Գլխավոր դատախազությունը 2023 թվականի մայիսի 4-ին հայցադիմում է  ներկայացրել դատարան ընդդեմ Նորայր Կարապետյանի ու 3-րդ անձ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել 2009 թվականի հունվարի13-ին ՊՆ-ի ու Նորայր Կարապետյանի միջև կնքված առուծախի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ։

2023 թվականի սեպտեմբերի 11-ին դատավարության մասնակիցների միջև կնքվել է հաշտության համաձայնություն ու ներկայացվել դատարան։ Պատասխանողն ընդունել է Գլխավոր դատախազության պահանջն ու պարտավորվել օրենքի խախտմամբ ստանձնած Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը վերադարձնել Հայաստանին։

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 12-ի վճռով հաստատել է հաշտության համաձայնությունը ու նշված անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունք։

Կառավարության հաջորդ նիստում որոշում կկայացվի գույքն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img