Շաբաթ, 25 Հունվարի, 2025
6.1 C
Yerevan

«Սարգիս Կարոլինա»-ի հիմնադիրը «Իմ քայլը» հիմնադրամի նամակ-պահանջով 10մլն դրամի նվիրատվություն է կատարել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Սարգիս Կարոլինա» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Սարգիս Թարվերդյանը երեկ՝ հուլիսի 18-ին, վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի նամակ-պահանջով 10 մլն դրամի նվիրատվություն է արել հիմնադրամին: Այս տեղեկությունը հաստատեցին նաեւ «Իմ քայլը» հիմնադրամից՝ հավելելով, որ փոխանցումը արվել է ոչ թե ընկերության, այլ անձամբ գործարարի անունից: Իր հերթին էլ, Սարգիս Թարվերդյանն ասաց, թե սրտանց է դա արել. «Երբ մարդ բարեգործություն է անում, իր խղճի, իր Աստծո համար է անում՝ իր ազգին ու երկրին օգուտ տալու համար»։

Հարցին՝ վարչապետի տիկնոջ հիմնադրամից ուղարկված նամակի պահանջո՞վ է գումարը փոխանցել, Թարվերդյանը արձագանքեց. «Եկեք՝ չպատասխանեմ. եթե ուղարկում են, լավ են անում, ստանում ենք՝ լավ ենք անում: Դա իմ սահմանադրական իրավունքն է, ստանալ նամակ, ինչ-որ բան անել: Դա իմ իրավունքն է, ես, ի սրտե, ուրախ եմ, որ օգտակար եմ եղել ինչ-որ բանով»: Հավելենք, որ Շրի Լանկայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սարգիս Թարվերդյանը «Արարատ» սննդի կոմբինատի 65 % բաժնետոմսերի սեփականատերն է եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության խորհրդի անդամը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Hot this week

Արտաշատի դատարանի մոտ

https://www.youtube.com/watch?v=a5ikeYp81vg&t=4s

Ավշարում դաժանաբար կատվին սպանողի առաջին դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=f63s8rhbc4Y&t=92s

Արտաշատի դատարանից

https://www.youtube.com/watch?v=YE0pi2iey0s

Օրենսդրական «տեռոր»

https://www.youtube.com/watch?v=7YlTtveiFBE

Անդրեասյանի արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ. փաստաբան

ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու...

Թեմաներ

Արտաշատի դատարանի մոտ

https://www.youtube.com/watch?v=a5ikeYp81vg&t=4s

Արտաշատի դատարանից

https://www.youtube.com/watch?v=YE0pi2iey0s

Օրենսդրական «տեռոր»

https://www.youtube.com/watch?v=7YlTtveiFBE

Անդրեասյանի արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ. փաստաբան

ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու...

Արայիկ Հարությունյանն ընտրվել է ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ 4 տարի ժամկետով

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է ծանրամարտի ֆեդերացիայի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img