Կիրակի, 1 Հունիսի, 2025
22.1 C
Yerevan

Ծաղկաձորում 13 շենք կկառուցվի․ ՔՊ պատգամավորների հետ կապվող ՍՊԸ-ն ներկայացրել է ՇՄԱԳ հայտը․ «Հետք»

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանի և Խաչատուր Սուքիասյանի հետ կապվող ՍՊԸ-ն Ծաղկաձորում նախատեսում է 13 շենքից կազմված համալիր կառուցել, որն ունենալու է 1164 բնակարան։ «Հետք»-ը տեղեկացավ, որ կառուցապատող ընկերությունը ներկայացրել է համալիրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։

Հայտով պետք է գնահատվի, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ համալիրի կառուցումը շրջակա միջավայրի վրա, որի ժամանակ համայնքում հանրային լսումներ են անցկացվում։ Գնահատման այս փուլում առանձնապես ուշադրություն չի դարձվում քաղաքաշինական խնդիրներին։ Այդ հարցերին անդրադարձ է կատարվում Քաղաքաշինության կոմիտեում իրականացվող համալիր փորձաքննության ժամանակ։

Ըստ նախնական գնահատման հայտի՝ մոտ 4 հեկտար հողամասի 38%-ն է կառուցապատվելու։ Համալիրը բաղկացած է 9 հարկանի 13 շենքից, որտեղ նախատեսված է 1164 բնակարան։ Ստորգետնյա ավտոկայանատեղիների թիվը 394 է, իսկ բացօթյա կայանատեղին նախատեսված կլինի 421 մեքենայի համար։ Համալիրի շինարարությունը կտևի 8 տարի։

Զբոսաշրջային Ծաղկաձոր քաղաքն ունի 1503 բնակիչ։ Կառուցապատումից հետո, եթե այս համալիրի յուրաքանչյուր բնակարանում բնակվի 4 անձ, ապա քաղաքի բնակչությունը կավելանա 4656-ով։ Ծաղկաձորում կառուցվող մյուս համալիրը՝ «Պալլադա Ծաղկաձոր»-ը, նախատեսված է 3000 մարդու համար (700 բնակարան)։ Այդ համալիրի նախկին բաժնետերերից մեկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրն է։ Միայն այս երկու համալիրները շահագործման հանձնելուց և բնակեցնելուց հետո Ծաղկաձորի բնակչության թիվը կարող է անցնել 9 հազարը, որը գերազանցում է ներկայիս բնակչության թիվը 6 անգամ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img