Շաբաթ, 25 Հունվարի, 2025
-2.9 C
Yerevan

Արցախի ներդրումային հիմնադրամ,  թե՞ «լվացքատուն Արցախ»

 

Սույն հոդվածում վերլուծության և փաստերի միջոցով կփորձենք վերհանել այն կոռուպցիոն հանգամանքները, որոնք ոմանց համար  հիմք հանդիսացան Արցախը որպես  ՍՊԸ դիտարկելու և իրենց քրեածին արարքները կոծկելու նպատակով այն  շուտաթույթ լիկվիդացնելու համար, փաստացի մեր համար Հայրենիք հանդիսացող Արցախը ոմանց համար եղել է լոկ փողերի լվացման և յուրացման միջոց։ Որպես վերոգրյալի հիմնավորում ներկայացնենք  Արցախում գործող հիմնադրամներից միայն մեկին ՝ Արցախի ներդրումային հիմնադրամին  վերաբերվող փաստացի հանգամանքներ։

Արցախի ներդրումային հիմնադրամը ստեղծվել է 2007թ․՝ ԼՂՀ կառավարության նույն թվականի որոշմամբ:  Հիմնադրամի հիմնադիրն է հանդիսացել  Արցախի Հանրապետությունը՝ ի դեմս Արցախի Հանրապետության կառավարության: Հիմնադրամն հիմնականում  իրականացրել է Արցախի Հանրապետությունում  մանր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական աջակցության ամենամյա ծրագրերը։ Արցախի ներդրումային հիմնադրամից շահառուներին գումարները տրամադրվել են տարեկան  0․1 % տոկոսադրույքով։

Հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ փոխանցվել են միլիոնավոր դոլարներ եւ դրամներ Արցախում զարգացման ծրագրեր իրականացնելու համար։ Տվյալ գումարները հանդիսացել են ՀՀ հարկատուների կողմից մուծված հարկերի հանրագումարը։ Տվյալ հիմնադրամին ուղղված  գումարները, փաստացի ՀՀ քաղաքացիների միջոցները, իրականում չեն ծառայել հիմնադրամի նշված նպատակներին, այլ վերը նշված հիմնադրամի միջոցով ՀՀ հարկատուների գումարները նախապես ծրագրավորված սխեմաներով Արցախի և Հյաստանի հանցավոր իշխանությունների հովանու ներքո  յուրացվել են մի խումբ անձանց կողմից։ Այսպես․ Արցախի ներդրումային հիմնադրամին վերջին տարիների ընթացքում  ՀՀ-ից փոխանցված 467 մլն․ դոլարը յուրացվել է Հայաստանի, Արցախի և Ռուսաստանի քաղաքական,  տնտեսկան էլիտայի  և կրիմինալի ներկայացուցիչ 48 ընտանիքի կողմից։ Առայսօր մեր կողմից  երկու  դրվագի մանրակրկիտ հետաքննություն է անցկացվել, որոնք կներկայացնենք հաջորդաբար։

Առաջին դրվագով պարզվել է,որ  Արցախի ներդրումային հիմնադրամից յուրացվել է 27 մլն դոլար ընդամենը  չորս ընտանիքի կողմից, որոնցից երեքը որևէ աղերս Արցախի հետ չեն ունեցել, իսկ արցախյան մեկ ընտանիքը Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի մտերիմ՝ Արցախի ոստիկանության պետի նախկին տեղակալ, Կոմիտաս Կարապետյանն է յուր կնոջ Մերի Կարապետյանի և եղբոր Ռոբերտ Կարապետյանի հետ։ Նույն դրվագի հաջորդ երեք ֆիգուրանտները ՀՀ-ում տեղակայված՝ կոռուպցիոն գործարքների մեջ մխրճված Զանգեզուրի պղնձամոլիբդենային  կոմբինատի բարձրաստիճան պաշտոնյաներն են․

Մհեր Պոլոսկով,  Զանգեզուրի պղնձամոլիբդենային  կոմբինատի տնօրեն

Վահե Հակոբյան նույն կոմբինատի տնօրենների խորհուրդի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության նախկին պատգամավոր

Նարեկ Ամբարյան-Մհեր Պոլոսկովի տեղակալ, ով նախկինում եղել է ՀՀ զինվորական  դատախազության հատկապես կարևոր գործերով քննիչ և ամենազավեշտալին, որ վերջինիս եղբայրը՝ Տիգրան Ամբարյանը  հանդիսացել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետ։ Այս 4 ընտանիքը  Արցախի ներդրումային հիմնադրամից յուրացրել են ընդհանուր 27 մլն դոլարի համարժեք դրամ։ /Կից ներկայացնում ենք վերոգրյալի վերաբերյալ  սխեմաները։/

 

 

 

Մեր կողմից սույնի վերաբերյալ  2023թ․ հոկտեմբերի 19-ին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին ՀՀ ԱԱԾ, որտեղից էլ այն ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե, ուր և գտնվում է առայսօր անշարժ վիճակում։ https://www.youtube.com/watch?v=BFZIIvu2NkY&t=635s

Միակ  գործողությունն  առայսօր եղել է 2023թ նոյեմբերի 13-ի մահափորձը հաղորդում ներկայացրած Մ․ Պողոսյանի և 2023թ նոյեմբերի 29-ի մահափորձը նույն հաղորդման տակը ստորագրած անձ Արցախից բռնի տեղհանված Արսեն Հարությունյանի նկատմամբ։

https://www.youtube.com/watch?v=loU74DLrh5I&t=1703s

https://www.youtube.com/watch?v=sRYnCtur6_o&t=54s

Ինչպես ասում են ՝ շունը շան թաթ չի կծի

https://www.youtube.com/watch?v=gflgDea3IeQ&t=4s

Շարունակելի։

 

Hot this week

Արտաշատի դատարանի մոտ

https://www.youtube.com/watch?v=a5ikeYp81vg&t=4s

Ավշարում դաժանաբար կատվին սպանողի առաջին դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=f63s8rhbc4Y&t=92s

Արտաշատի դատարանից

https://www.youtube.com/watch?v=YE0pi2iey0s

Օրենսդրական «տեռոր»

https://www.youtube.com/watch?v=7YlTtveiFBE

Անդրեասյանի արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ. փաստաբան

ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու...

Թեմաներ

Արտաշատի դատարանի մոտ

https://www.youtube.com/watch?v=a5ikeYp81vg&t=4s

Արտաշատի դատարանից

https://www.youtube.com/watch?v=YE0pi2iey0s

Օրենսդրական «տեռոր»

https://www.youtube.com/watch?v=7YlTtveiFBE

Անդրեասյանի արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ. փաստաբան

ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու...

Արայիկ Հարությունյանն ընտրվել է ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ 4 տարի ժամկետով

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է ծանրամարտի ֆեդերացիայի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img