Երեքշաբթի, 29 Ապրիլի, 2025
13.1 C
Yerevan

Կոռուպցիան ինձ համար համեմատելի է ստրկության հետ. հարցազրույց Գլխավոր դատախազի հետ

Գլխավոր դատախազության ստեղծման 106-ամյակի շրջանակներում «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ:

— Տիկին Վարդապետյան, շուտով կլրանա երկու տարին, ինչ ստանձնել եք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը: Ի՞նչ է փոխվել Դատախազությունում, որը նաև, ըստ Ձեզ, բարելավել է կառույցի աշխատանքը:

— Դատախազությունում փոփոխությունների մասին հարցն ինձ նույնպես, որպես ղեկավարի, հետաքրքիր էր: Հնարավոր օբյեկտիվ գնահատական ստանալու նպատակով 2023 թվականին դատախազների շրջանում անցկացվեց անանուն հարցում։ Ինչո՞ւ անանուն, որովհետև ցանկանում էի անկեղծ կարծիքներ ստանալ Դատախազությունում ձևավորված մթնոլորտի ու միջավայրի մասին։ Հարցմանը մասնակցեց 236 դատախազ՝ այդ պահին պաշտոնավարող դատախազների մոտ 63%-ը: Հարցման արդյունքներն ամփոփվեցին այս տարի տեղի ունեցած Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում։ Հարցմանը մասնակցած դատախազների 80.1%-ը նշել էր, որ դատախազի թափուր հաստիքները համալրվում են անաչառության և արժանիքահենության հիման վրա: Հարցման արդյունքներով՝ դատախազները որպես դրական էին գնահատել համակարգում առկա մոտեցումների միասնականությունը, անաչառությունը, առողջ աշխատանքային մթնոլորտը, մարդկային (գործընկերային) հարաբերությունները, թիմային աշխատելաոճը, նոր գիտելիք ստանալու, կատարելագործվելու, մասնագիտական աճի և առաջխաղացման հավասար հնարավորությունները, պետականամետ մոտեցումները, աշխատանքային անընդհատ բարելավվող պայմաններն ու բարձր վարձատրությունը, ղեկավարների՝ աշխատակիցներին լսելու ունակությունը, սրտացավությունն ու բարեկրթությունը։

Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուրում՝ https://armtimes.com/hy/article/290886

Hot this week

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Թեմաներ

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img