Ուրբաթ, 23 Մայիսի, 2025
25.1 C
Yerevan

ԱԺ–ն 1–ին ընթերցմամբ ընդունեց Ոստիկանության գվարդիայի ստեղծման մասին աղմկահարույց նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ոստիկանության գվարդիայի ստեղծման մասին աղմկահարույց նախագիծը։
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացնելով «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, նշեց, որ դրա ընդունմամբ կստեղծվի ոստիկանական ծառայություն` ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան սպառազինությամբ։
«Կունենանք երեք մարզային հիմնական ստորաբաժանումներ, որոնք կսպասարկեն հասարակական կարգն ու անվտանգությունը»,- ասաց փոխնախարարը:
ԱԺ ընդդիմությունն այս նախագծում թաքնված ռիսկեր է տեսնում։ Օրենքում նշվում է, որ ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիայի ծառայողները «նախատեսված գործառույթները պետք է իրականացնեն զինված ուժերի և այլ զորքերի ուժերի կիրառման և (կամ) մարտական գործողությունների վարման շրջանները չընդգրկող տարածքներում»։ Սա ընդդիմությանը հիմք է տալիս պնդելու, որ այսուհետ ռազմական դրության և պատերազմի ժամանակ սահմանային գոտում ՀՀ ներքին զորքերն այլևս պետական սահմանի պաշտպանություն չեն իրականացնելու։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր խոսքում ընդգծեց, որ չնայած նրան, որ համազեկուցող Արմեն Խաչատրյանի խոսքով` նախագծում կետ կա, որ ռազմական գործողությունների դեպքում երկրի գերագույն գլխավոր հրամանատարը ոստիկանության գվարդիային կարող է օգտագործել ռազմական առաջադրանքներ տալու համար, ինքն այդ կարծիքին չէ։
«Ռազմական դրության իրավական ակտերում առաջարկվող փոփոխությամբ նշվում է, որ գերագույն գլխավոր հրամանատարը բացառիկ դեպքերում ոստիկանության գվարդիային կարող է առաջադրանքներ տալ, այսինքն դա ամբողջությամբ մնում է գերագույն հրամանատարի քմահաճույքին ու ցանկությանը` կհանձնարարի, թե չի հանձնարարի»,–ասաց Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ ամբողջ խնդիրն ու էական տարբերությունն այն է, որ նախկինում տարբեր փաստաթղթերում հստակ և միանգամից արձանագրվել է, որ ոստիկանության ներքին զորքերը ՀՀ պաշտպանության խնդիր ունեն։
Հավելենք, որ օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվում են ոստիկանության գվարդիայի նոր կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները, գվարդիայի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները: Գվարդիան գործելու է որպես նոր, լիարժեք կառույց:

Hot this week

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...

Մխչյանի դպրոցում աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու դեպքից հետո աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել

Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցում՝ աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու...

Թեմաներ

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img