Ուրբաթ, 17 Հունվարի, 2025
-3.9 C
Yerevan

«Ոստիկանության գվարդիայի մասին» նախագիծը «թաքնված» հարց է լուծում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Կառավարությունը հեղինակել է «Ոստիկանության գվարդիայի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի ընդունման փաթեթ, որը, ըստ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծերի փաթեթի, «ուղղված է զուտ ոստիկանական ծառայության ստեղծմանը՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով, որին կվերապահվեն հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի եւ կարեւորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաեւ ռազմական եւ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ»: Թվում է՝ առաջադեմ մի նախագիծ է, բայց, «թաքնված» լուրջ հարց է լուծում այդ նախագիծը:

Ներկայացնենք փոքր-ինչ ավելի մանրամասն. ոստիկանության գվարդիան ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում է, որը կոչված է պաշտպանելու անձի իրավունքները եւ ազատությունները, ինչպես նաեւ ապահովելու հասարակության եւ պետության անվտանգությունը:
Այնինչ կա եւս մի կետ, որը հակասում է Հայաստանի պատմության մեջ եղած բոլոր օրենքներին։
Մասնավորապես այն հատվածը, որը սահմանում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումեր կատարելու մասին» օրենքի նախագծի օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի լրացում. այն սահմանում է՝ «նախատեսված գործառույթները ոստիկանության մարմինները պետք է իրականացնեն զինված ուժերի եւ այլ զորքերի ուժերի կիրառման եւ (կամ) մարտական գործողությունների վարման շրջանները չընդգրկող տարածքներում։

Այսինքն՝ այսուհետ ռազմական դրության եւ պատերազմի ժամանակ սահմանային գոտում ՀՀ ներքին զորքերն այլեւս պետական սահմանի պաշտպանություն չեն իրականացնելու։

Նրանց պաշտպանական գործառույթի սահմանը չի ներառելու ՀՀ պետական սահմանը։ Այսինքն՝ ոստիկանները, իսկ ավելի կոնկրետ՝ միայն գվարդիան էլ սահման չի գնա նույնիսկ պատերազմի օրերին:

Նշանակում է՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ՆԳՆ զորքերի կատարած ծառայությունը, որը ի նպաստ հայրենիքի պաշտպանության էր, այսուհետ չի լինի. նրանք կծառայեն միայն ի նպաստ ՀՀ իշխանությունների անձերի պաշտպանության։
Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն ամեն դեպքում փորձում է սեփական աթոռը պահել՝ բռնի ուժ կիրառելով։

Հավելենք, որ ոստիկանության գվարդիայի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ոստիկանության պետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ոստիկանության գվարդիայի հրամանատարը:
Վերը նշված օրենքում փոփոխություններ կատարելը, բացի իշխանությունը բռնի ուժով սեփական ձեռքերում պահելու տողատակեր ունենալուց, ունի նաեւ նշված օրենքից որոշակի ֆինանսական միջոցներ կուտակելու պլաններ՝ հօգուտ պետության։

Օրենքում ներառված է կետ, որի համաձայն՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված պետական պահպանության ենթակա պետական մարմինների եւ կազմակերպությունների շենքերն ու շինությունները եւ կարեւորագույն նշանակության օբյեկտները պահպանելիս, ինչպես նաեւ հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելիս ոստիկանության գվարդիան լիազորված է։
Սրան զուգահեռ, հոդված 9-ի 2-րդ կետով սահմանվում է նախատեսված լիազորությունները, որ ոստիկանության գվարդիան իրավասու է իրականացնել նաեւ պայմանագրային հիմունքներով, եթե համապատասխան շենքը, շինությունը, այլ օբյեկտը, տրանսպորտային միջոցը կամ բեռը պատկանում են մասնավոր անձանց:

Ստացվում է՝ ոստիկանական գվարդիան իրականացնելու է նաեւ պայմանագրային-վճարովի ծառայություններ, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե գվարդիան ստեղծվել է իշխանության անվտանգության պահպանության համար։ Նաեւ «պատվերով», «պամյանագրով» կգործի:

Ի դեպ, «Ոստիկանության գվարդիայի մասին» նախագիծը ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը երեկ ԱԺ-ում ներկայացրել է, սակայն ԱԺ հարցուպատասխանի պատճառով քվեարկությունը եւ հարցի քննարկումը կշարունակվեն այսօր կայանալիք նիստում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Hot this week

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է։ Արդարացման...

ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ․ նրան հանձնվել է բողոքի հայտագիր

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ...

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության...

Այսօր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ

Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ...

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն աշխատում է արգելափակել ԱՄՆ-ի ինքնաթիռների ֆինանսավորումն Ադրբեջանին

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն սկսել է համագաղութային արշավ՝ կոչ...

Թեմաներ

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է։ Արդարացման...

ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ․ նրան հանձնվել է բողոքի հայտագիր

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ...

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության...

Այսօր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ

Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ...

Իրանական պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի

Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան...

Ռուբինյանը Իրանի պատվիրակության անդամների հետ անդրադարձել է տարածաշրջանում անվտանգությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 14-ին ընդունել...

Գլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հոկտեմբեր,...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img