Հինգշաբթի, 27 Մարտի, 2025
9.1 C
Yerevan

Վերջին մեկ տարում այնքան բան է արվել, մարդիկ արդյունքները կվայելեն նոր տարվա առաջին իսկ ամիսներից

Ոմանց ավելի հետաքրքիր կլիներ մեր արած լավ գործերի փոխարեն լսել դատական համակարգի թերացումների մասին: Տարիներ շարունակ կոռուպցիոն երևույթների, ուշացումների և անարդարությունների բախված մեր հայրենակիցները թերահավատորեն են ընկալում իմ կողմից ներկայացվող դրական արդյունքները: Այս մասին գրում է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

«Մարդիկ արդարացիորեն ուզում են այդ արդյունքը զգալ, երբ դատարանի հետ որևէ առնչություն են ունենում: Եվ կզգան: Շատ շուտով:

Մի բան, որ քանդվել է տարիներով, չի կարող նորոգվել ամիսների ընթացքում: Վերջին մեկ տարվա ընթացքում այնքան բան է արվել, որ մարդիկ դրա արդյունքները կվայելեն արդեն նոր տարվա առաջին իսկ ամիսներից:

Որպես այս շարքի վերջաբան` ահա ևս մի քանի շատ կարևոր արդյունք:

Արդյունք #6. Ավելի քան 250 դատավորի աշխատավարձ էապես բարձրացվել է։ Նախ, արդեն մեծագույն արդյունք է, որ դատավորների առնվազն 80 տոկոսի համար շատ կարևոր է աշխատավարձի չափը, որովհետև նրանք իրապես աշխատավարձով են ապրում:

Հաջորդը, դատավորը չի կարող քննիչից ու դատախազից քիչ վարձատրվել կամ մասնավոր հատվածում աշխատող արհեստավարժ իրավաբանից մի քանի անգամ ավելի պակաս աշխատավարձ ստանալ: Վերջապես, միլիոնավոր դոլարների հարցեր ու մարդկանց ճակատագրեր որոշողը հաստատ պետք է արժանապատիվ վարձատրություն ունենա:

Արդյունք #7. Դատարանները մասամբ ազատվեցին արբիտրաժային տրիբունալների վճիռների կատարման համար կատարողական թերթեր տալու պարտականությունից։ Այսինքն, տարեկան շուրջ 13.000 նման գործ այլևս անտեղի չի շեղի դատավորներին ձեր գործերի քննությունից:

Արդյունք #8. Դատավորներին հնարավորություն տրվեց միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով ձեռք բերել գործի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ։ Եթե, օրինակ, դատավորին անհրաժեշտ էր տեղեկություն ձեռք բերել ոստիկանությունից, ՔԿԱԳ-ից, ՊԵԿ-ից և մի շարք այլ պետական մարմիններից, ապա տվյալների ձեռքբերումը տևում էր ամիսներ, մինչդեռ ներկայումս րոպեական գործողությամբ գործը առաջ է շարժվում:

Արդյունք #9. Վարչական և քաղաքացիական դատավարությունում ընդլայնվեցին գրավոր ընթացակարգերի կիրառման շրջանակները։ Մինչ այս փոփոխությունը դատարանները յուրաքանչուր գործով իրականացնում էին մի շարք դատավարական գործողություններ/դատական նիստերի անցկացում, դատական ծանուցումների ապահովում և այլն/: Գրավոր ընթացակարգերի ավելացումը դարձավ ժամանակի ու ռեսուրսների ևս մի էական խնայողություն:

Արդյունք #10. Ներդրվել է մակագրման նոր համակարգ, որի շնորհիվ դատավորների ծանրաբեռնվածությունը կբաշխվի հավասարաչափ: Դատավորները տարիներ շարունակ դժգոհել են, որ աշխատանքային անհավասար պայմաններում են գործում, իսկ հանրության մեջ կային կասկածներ, թե գործերի մակագրման գործընթացում կարող են լինել միջամտություններ: Նոր համակարգը կարգավորում է երկու խնդիրներն էլ:

Կարող էի առնվազն ևս մեկ տասնյակ դրական արդյունքների մասին պատմել, բայց հաջորդիվ կանդրադառնամ արդեն մեր համակարգի չլուծված խնդիրներին: Մինչ այդ ևս մեկ անգամ պետք է ընդգծեմ, որ բոլոր թվարկված ձեռքբերումները հնարավոր դարձան բացառապես Հայաստանի կառավարության մեծագույն աջակցության և կոնկրետ գործողությունների շնորհիվ»:

Hot this week

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=hq854Cwf0GU&t=33s

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Թեմաներ

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Զախարովան նախազգուշացրել է Հայաստանին

Մոսկվան Երեւանից տեղեկություն է խնդրել Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու...

Եթե հարձակվեն՝ պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ ԱԽ քարտուղար

ՀՀ օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img