Երկուշաբթի, 12 Մայիսի, 2025
12.1 C
Yerevan

Պայքար կոռուպցիայի դեմ թե աճպարարություն

Այսօր Արցախից  բռնի տեղահանված  մեր քույրերի և եղբայրների հետ հերթական անգամ մեր արդար պահանջը ներկայացրեցինք ՀՀ գլխավոր դատախազ  Աննա Վարդապետյանին:

Մեր պահանջը կայանում էր նրանում, որ տիկին Վարդապետյանի գլխավորած գերատեսչությունը չի կատարում օրենսդրությամբ ամրագրված  պարտականությունները, չի իրականացնում պատշաճ հսկողություն ՀՀ Քննչական կոմիտեում Արցախի ներդրումային հիմնադրամից իրականացված  թալանի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների նկատմամբ, ինչով և խոչընդոտում է ՀՀ-ում կոռուպցիայի դեմ հայտարարված համակարգային պայքարին:

Ամիսներ շարունակ  մենք բարձրաձայնում ենք Արցախի ներդրումային հիմնադրամից ավելի քան 467 մլն. դոլար յուրացրած բարձրաստիճան ստահակների  և նրանց անպատելիության մասին , ներկայացնելով փաստեր և ապացույցներ, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը բացառապես անհաղորդ է:

Այսօր ՀՀ գլխավոր դատախազություն են եկել թե հայաստանցիներ, թե  բազմաթիվ խնդիրներ ունեցող արցախցիներ հասկանալու թե ինչ իրական պատճառներից դրդված է դատախազությունը նման դիրքորոշում որդեգրել: Արդյո՞ք  բարձր ամբիոններից  իշխանությունների հայտարարված կոռուպցիայի դեմ   պայքարը միայն թղթային բնույթ է կրում:  Այսօր  Վելես ՀԿ  -ի կազմակերպած ակցիային են մասնակցում նաև Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների հարազատները,որոնք ևս իրենց օրինական պահանջն էին ներկայացնում Աննա Վարդապետյանին, պահանջելով գործի արդար քննություն: Դատախազության և քննչական մարմինների բացառիկ անգործությունից ստեղծվում է հստակ տպավորություն, որ արցախցիների հետ կատարվածը ՀՀ-ում իշխանությունների  չի հետաքրքրում, որ Արցախը չի եղել ընդհանրապես ու իշխանությունների նպատակն էր այն շուտ հանձնել, փակել ինչպես մի վնասով աշխատող կազմակերպություն և հնարավորինս շուտ մոռանալ նրա եղելության մասին, որ կոռուպցիան որը ախտահարել էր Արցախը, Հայաստանի ՝ աշխարհի բարձր ատյաններում իբրև կոռուպցիայի դեմ ,, մարտընչող,, իշխանություններին ընդհանրապես չի հետաքրքրում: Ակամայից հարց է ծագում ՝ պայքար կոռուպցիայի դեմ թե աճպարարություն:

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img