Կիրակի, 16 Փետրվարի, 2025
-5.9 C
Yerevan

Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է. Սարգիս Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն Ադրբեջանից վերադարձող գերիների անունները խուսափում է հնչեցնել։

«Ցանկերին ծանոթ չեմ, բացի այդ, շատ զգայուն թեմա է, մինչև գերիները չհատեն Հայաստանի պետական սահմանը, կարծում եմ, նաև լրատվականներով պետք չէ շրջանառել անուններ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Խանդանյանը։

Պատգամավորը նշեց, որ գերիների վերադարձը պետք է տեղի ունենա շատ մոտ ժամանակում։

«Ժամերի կամ օրերի հարց է»,- ասաց նա։ Գերիների փոխանակումը տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

Hot this week

Թեմաներ

Միքայել Մինասյանի մեղադրանքն ուղարկվել է դատարան

Դատախազը 2025 թվականի փետրվարի 13-ին իրավասու դատարան է հանձնել...

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում...

Գրեթե բոլոր փաստաբանները միացել են գործադուլին․ մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը

ՓՊ-ում մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը։ Այս պահին ընդհանուր...

Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը ներկայացվել է դատավորներին

Արդարադատության նախարարությունը շարունակում է բազմաշահառու վերապատրաստումներ իրականացնել վարչական դատավարության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img