Երկուշաբթի, 13 Հունվարի, 2025
-2.9 C
Yerevan

Արդարները  ու արդարացնողը

Սերժ Սարգսյանն արդար է՝ փաստացի ամենաարդար նախագահներից մեկը, ում չի կարելի մեղսագրել որևէ կոռուպցիոն արարք։ Վերջինս չունի ոչինիչ ,իսկ համեմատած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարողությանն ու ունեցվացքին, Սերժ Սարգսյանը փաստացի  տնանկ է և սնանկ։ Այս ամենը ամրագրվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր, լավությունը չմոռացող և չուրացող  Վահե Միսակյանի վճռով։ Նման դատական ակտը ակնկալերի  էր, ելնելով գոնե այն հանգամանքից, որ  վերը նշված դատավորը  հենց Աերժ Սարգսյանի 2017 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով էր դարձել դատավոր:

Ըստ «ուտող չուրացող» դատավորի դատական ակտի  արդար է ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև վերջինիս վաղեմի ընկեր «Ֆլեշ» ընկերության նախկին  սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը՝ Սերժ Սարգսյանի շախմատային պարտնյորը, ում հետ վերջինս դեռ 90-ականների  սիրում էր շախմատ  խաղալ   նախկին ԵՐԺՏԻ «սև շենքի» պահակակետում։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում էր 2013թ․, իր իսկ կազմակերպմամբ,  իր տեղակալ Սամվել Գալստյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից  պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը վատնելու եղանակով հափշտակելու  մեջ։

Հատկանշական է, որ ըստ մեղադրական եզրակացության  սույն հանցագործության կատարմանը Սերժ Սարգսյանին դրդել է հենց  վերջինիս վաղեմի շախմատային պարտնյոր  և առանձնակի մտերիմ, «Ֆլեշ» ՍՊԸ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, որն ըստ դատավոր Վահե Միսակյանի ևս բյուրեղյա արդար անձնավորություն է, իսկ բազմամիլիարդ ունեցվածքը երևի ժառանգել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղից;

Հիշեցնենք որ սույն քրեական գործը հարուցվել էր դեռ 12.04.2019թ. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: 09.10.2019թ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ գործադիր իշխանության մարմինների մի խումբ ղեկավար աշխատողների կողմից խմբով իրենց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի պետական միջոցների վատնում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 62226019 քրեական գործը և նույն օրը այն միացվել է թիվ 58156419 քրեական գործին, նախաքննությունը կատարվել է մեկ վարույթում թիվ 58156419 համարով:

31.01.2020թ. թիվ 62232219 քրեական գործն ըստ մեղադրանքի Սերգո Վաչագանի Կարապետյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սերժ Ազատի Սարգսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Գերասիմի Բեգլարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սամվել Սուրենի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Գևորգ Գրիգորի Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա. Մարտիրոսյանի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (դատարանում շնորհվել է ԵԴ/0048/01/20 քրեական գործի համարը) և 01.02.2020թ. նշված քրեական գործը վարույթ է ընդունվել նույն դատարանի դատավոր Վ. Միսակյանի կողմից:

 

Փաստացի Սերժ Սարգսյանի կողմից նշանակված դատավոր Վահե Միսակյանը սույն գործը քննել է 4 տարի 4 ամիս, ինչը և հանգեցրեց սույն գործի վաղեմության ժամկետների անցնելուն, ինչը ևս հիմք հանդիսացավ մեղադրական դատավճիռ չկայացնելու համար։

Hot this week

Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և...

Պեսկով․ «Հայաստանը չի կարող միաժամանակ ԵՄ և ԵԱՏՄ անդամ լինել»

«Ի՞նչ է նշանակում Հայաստանի անդամակցությունը ԵՄ։ Այս պահին դժվար...

Արտաշատի Ակադեմիայի շենքը կտրվի ԼՂ-ից տեղահանվածներին՝ որպես սոցիալական կացարան

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում որոշում կայացրեց, որով...

Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ՀՀ-ում կհայտարարվեն վարժական հավաքներ

2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ Հայաստանում...

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը կարող է որոշվել միայն հանրաքվեի ճանապարհով․ Փաշինյան

Այսօր կառավարության հերթական նիստում ներկայացվեց Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության...

Թեմաներ

Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և...

Պեսկով․ «Հայաստանը չի կարող միաժամանակ ԵՄ և ԵԱՏՄ անդամ լինել»

«Ի՞նչ է նշանակում Հայաստանի անդամակցությունը ԵՄ։ Այս պահին դժվար...

Արտաշատի Ակադեմիայի շենքը կտրվի ԼՂ-ից տեղահանվածներին՝ որպես սոցիալական կացարան

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում որոշում կայացրեց, որով...

Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ՀՀ-ում կհայտարարվեն վարժական հավաքներ

2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ Հայաստանում...

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը կարող է որոշվել միայն հանրաքվեի ճանապարհով․ Փաշինյան

Այսօր կառավարության հերթական նիստում ներկայացվեց Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության...

«Արևմտյան Ադրբեջան» նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ․ ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքեց Ադրբեջանի նախագահ...

Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին օրակարգում չկա․ Արարատ Միրզոյան

Օրակարգում ՌԴ-ի հետ ռուսական ռազմակայանի ներկայության մասին պայմանագրի վերանայման...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img