Շաբաթ, 7 Դեկտեմբերի, 2024
-0.9 C
Yerevan

Երեխաներին սիրելու համար փուչիկներ, ծաղրածուներ ու նվերներ չեն պետք, այլ նրանց համար ապահով ու արդար Հայրենիք է անհրաժեշտ

Երեխաներին սիրելու համար փուչիկներ, ծաղրածուներ ու նվերներ չեն պետք, այլ նրանց համար ապահով ու արդար Հայրենիք է անհրաժեշտ, ուր կլինեն թե փուչիկներ, թե նվերներ, թե համերգներ։
Մի տեսակ դատարկ բաժակաճառի է նմանվում երբ չկա հող, չկան այդ նույն երեխաների երջանիկ ապրելու իրական գրավականները, բայց կան փուչիկներ ու մեծերի դատարկ խոստումներ։ Ընդհանրապես մի տեսակ բաժակաճառերի է վերածվել ամեն ինչ։
Նույն մեծիկները նույն փոքրիկներին տանում են եկեղեցի կնքվելու, բայց նույն փոքրիկները տեսնում են մեծիկների մի այլ խմբաքանակ, որ ծեծում են այն հոգևորականին, որն իրեն կնքում է, հետո ծեծող ու այդ ծեծը հանդուրժող մեծիկները եկեղեցի տեսնելիս չգիտես ինչու խաչակնքվում են, հետո փոքրիկները տեսնում են , որ իրենց եղբայրները, հայրերը զոհվում են ու զոհվածների ծնողներին նույն խաչակնքվող մեծիկները զգետնում ու հետո բոլորը միաբերան ասում են որ ինչ անում ենք երեխեքի համար ենք անում։
Արցախի ու Կիրանցի բալիկնեդն էլ իրենց տունն ու տեղը, իրենց ընկերներին ու խաղաղ մանկությունը կոցրած, մի ակնթարթում ծերացած նայում են մեծիկներին ու երևի մտորում, որ կամ մեծիկները դեր են խաղում կամ էլ չեն հասկանում , որ իրենց երջանիկ մանկության համար փուչիկ ու ծաղրածու չի պետք այլ Հայրենիք ու վստահություն, որ մեծիկները իրենց չեն դավաճանի։
Մի խոսքով տխուր է ու դժվար նայել փոքրիկների մեծիկներին հավատով հառված աչքերին։

Hot this week

Շնորհակալություն բոլորին

https://www.youtube.com/watch?v=Zf045NEb5NI&t=40s

Ահազանգ 2.12.

https://www.youtube.com/watch?v=ROjr9v6JhIY&t=17s

Փող լվալու նուրբ արվեստը по «Карабахски»

https://www.youtube.com/watch?v=iSGDC67LMec&t=2s

Թեմաներ

Շնորհակալություն բոլորին

https://www.youtube.com/watch?v=Zf045NEb5NI&t=40s

Ահազանգ 2.12.

https://www.youtube.com/watch?v=ROjr9v6JhIY&t=17s

Դատախազությունը պահանջում է Ստեփանավանի նախկին ղեկավարից բռնագանձել 5 անշարժ գույք և 270 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի նոյեմբերի 25-ին վարույթ է ընդունել...

Օրենքի խախտմամբ օտարված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը

2024 թվականի նոյեմբերի 29-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր...

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արթուր Բաղդասարյանի գույքը

Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ, ԱԽ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img