Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
16.1 C
Yerevan

Ավելի քան 5մլն դրամ արժողությամբ հողամասերի հափշտակության մեջ մեղադրվող Բյուրականի նախկին ղեկավարի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նախկին ղեկավարը կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, այն է՝ համայնքի բնակչին պատկանող 0.1537 հա և Բյուրական համայնքին պատկանող 0.1359 հա մակերեսով բնակելի, ընդհանուր՝ 5.204.000 ՀՀ դրամ արժողությամբ 2 հողամասերի նկատմամբ խաբեությամբ ձեռք է բերել սեփականության իրավունք։ Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, քաղաքացի Հ. Հ.-ին պատկանող 0,15 հա հողամասը խաբեությամբ իր սեփականությունը դարձնելու դիտավորությամբ, հանդես է եկել որպես համայնքի բնակիչ, իսկ իր փոխարեն, որպես համայնքի ղեկավար, ներկայացել է տեղակալը: Վերջինս, իրականում չունենալով համայնքի ղեկավարի լիազորություններ, կազմել և համայնքի ղեկավարին է տրամադրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ քաղվածք՝ նշված հողամասը 2014 թ. հոկտեմբերի 29-ին իբր համայնքի ղեկավարին հատկացված լինելու մասին, ինչպես նաև, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, համայնքի ղեկավարի փոխարեն նույն ամսաթվով կայացրել է տվյալ հողամասի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը ճանաչելու մասին ապօրինի որոշում։

Բացի այդ, համայնքի ղեկավարի տեղակալը Բյուրական համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0.12 հա բնակավայրերի նշանակության հողատարածքի վերաբերյալ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին կազմել է կեղծ քաղվածք՝ դրանում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ մտցնելով այն մասին, թե իբրև նշված հողատարածքը հանդիսանում է համայնքի ղեկավարի անվամբ գրանցված տնամերձ հողամաս: Դրա հիման վրա համայնքի ղեկավարի տեղակալը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, համայնքի ղեկավարի փոխարեն կայացրել է հատկացված հողամասից ավելի՝ 0.1359 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը ճանաչելու մասին որոշում:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը վերը նշված՝ կեղծ փաստաթուղթ հանդիսացող քաղվածքները մյուս անհրաժեշտ փաստաթղթերի հետ 2014 թվականի նոյեմբերին ներկայացրել է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, որտեղից տրված համապատասխան վկայականով գրանցվել է իր սեփականության իրավունքը վերը նշված 2 հողամասերի նկատմամբ:

Այսպիսով` համայնքի ղեկավարը կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ դիտավորությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ համայնքին և համայնքի բնակչին պատկանող ընդհանուր 5.204.000 ՀՀ դրամ արժողությամբ 2 հողամասերի նկատմամբ խաբեությամբ ձեռք բերելով սեփականության իրավունք:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Բյուրական համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վերջինիս տեղակալին՝ նույն Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img