Հինգշաբթի, 3 Հոկտեմբերի, 2024
22.1 C
Yerevan

«Մեղրաձոր Գոլդ»-ի տնօրենը և նրա հետ կապված անձինք կասկածավում են 379 մլն 500 հազար դրամ հափշտակելու մեջ. Shamshyan.com

Մայիսի 15-ին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունից ոստիկանության Հրազդանի բաժին գրություն է ստացվել այն մասին, որ մայիսի 14-ին Վարդան Մ․-ն և վերջինիս փաստաբանների կողմից Կոտայքի մարզային քննչական վարչություն հաղորդում է ներկայացվել, որ 2023թ.-ի ապրիլին «Մեղրաձոր Գոլդ» ՍՊ ընկերության մասնակից և տնօրեն՝ Վարդան Մ․-ն և Վանուշ Ա․-ն սկսել են բանակցել Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում գտնվող ոսկու հանքը գնելու շուրջ: Ձեռք բերված բանավոր պայմանավորվածության համաձայն 2023թ.-ի օգոստոսի սկզբից Վարդան Մ․-ն «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի փաստացի տնօրինումը հանձնել է Վանուշ Ա․-ին և վերջինիս հետ փոխկապակցված անձանց:

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2023թ.-ի օգոստոսի 10-ից 2024թ.-ի ապրիլի 1-ը Վանուշ Ա․-ն և նրա հետ փոխկապակցված անձինք առանձնապես խոշոր չափերի ոսկյա և արծաթյա խտանյութ /մոտավորապես 17 կգ, հիմնականում ոսկյա խտանյութ/ են վաճառել «Ասսաթ Մ» ՍՊ ընկերությանը և 72 մլն դրամ հիմնական միջոց ծախսել դրա վրա, սակայն ստացված դրամական միջոցներից «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի մասնաբաժինը 421 մլն 500 հազար դրամ առանձնապես խոշոր չափերի գումարները չեն մուտքագրվել «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի բալանս, բացառությամբ 42 մլն դրամի, այսինքն 379 մլն 500 հազար դրամն առերևույթ հափշտակվել է:

2024թ.-ի ապրիլի 8-ին գործարան են եկել 3 անձինք, ովքեր Վարդան Մ․-ին ներկայացրել են գումարային ապօրինի պահանջ առանց չափը հստակեցնելու: Վերջիններս հայտնել են, թե եկել են «իրենց փողի հետևից» պատճառաբանելով, որ ընկերության ընդերքի արդյունահանման թույլտվության երկարացումը իրենք են կազմակերպել, ինչ-որ Տիգրան Տեր-Պետրոսյանի միջոցով: Վարդան Մ․-ն նրանց պարզաբանել է, որ ընկերության արտահանման թույլտվությունը երկարացվել է իր իրավական գործողությունների արդյունքում դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման հիման վրա:

Վարդան Մ․-ն այդ 3 անձանց հորդորել է իրեն այլևս չանհանգստացնել, իսկ նշված անձիք հեռանալուց առաջ սպառնալիքներ են հնչեցրել ասելով, «լավ բաներ չես անում հոպար, Ձեր համար վատ կլինի» և այլն:

Դեպքի առթիվ այս տարվա մայիսի 14-ին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է թիվ քրեական վարույթ ՀՀ քր. օր.-ի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Hot this week

Զախարովան Բորելին «օձ» է անվանել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հակառուսական հայտարարությունների պատճառով...

Դավթաշենում քաղաքացին հատել է 45 բարդի տեսակի ծառեր

Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում...

Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է...

Ելիսեյան պալատում կայացել է Մակրոն-Փաշինյան հանդիպումը

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի...

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թիվը կավելացվի

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թիվը կավելացվի։...

Թեմաներ

Ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին կետ խաղաղության պայմանագրում չկա. Կոստանյան

 Ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին կետ խաղաղության պայմանագրում չկա: Այս...

Պետք է հաշվարկել բոլոր ռիսկերը․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին

Անհրաժեշտ է մանրակրկիտ գնահատել ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img