Այսուհետ ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին պաշտոնի կնշանակի ու կազատի ոչ թե ՀՀ նախագահը, այլ վարչապետը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Նախատեսվող փոփոխությունների ընդունումից հետո ԱԱԾ տնօրենը և տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ազգային անվտանգության մյուս ծառայողները՝ զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք։ Նախագիծը համարվել է անհետաձգելի և կուղարկվի Ազգային ժողով։