Հինգշաբթի, 15 Մայիսի, 2025
13.3 C
Yerevan

Ով է ԱԺ նախկին պատգամավորի որդուն կալանքից ազատած դատավորը.Զինվորի ինքնասպանությունն ու դատավոր Դավիթ Հարությունյանը 

2020 թվականի Հունվարի 30-ին՝ՊԲ զորամասերից մեկում ինքնասպան էր եղել զինծառայող Վահրամ Ավագյանը:

Զինվորի մահվան դեպքից հետո պարզ դարձավ, որ իրավապահ համակարգը անգործության է մատնված եղել եւ աչք են փակել, ՊԲ զորամասերից մեկում տիրող իրավիճակին: Մասնավորապես հայտնի հայրիկների որդիների համար նախատեսված էլիտար զորամասում ով ինչ ուզում անում է:

Բանն այն է,որ մինչ Վահրամ Ավագյանի մահվան դեպքը ՊՆ թեժ գիծ ահազանգ էր եղել, որ ՊԲ զորամասերից մեկում Աժ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին նեղացնում է զինվորներին, սակայն ոչ իրավապահները,ոչ ռազմական ոստիկանությունը հետամուտ չէին եղել ահազանգին, ինչի արդյունքում եղավ զինվորի չարբաստիկ դեպքը:

Ինչեւէ զինվորի ինքնասպանության գործով կալանավորվեցին Ավագյանի համածառայակիցներ Աժ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Նրանք ձերբակալվել էին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով` այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում: Նախաքննությունը շարունակվում է:

Տպավորությունն այնպիսին էր, որ զինվորի մահվան գործով բոլոր պատասխանատուները կկանգնեն դատարանի առաջ, սակայն ինչպես ցույց են տալիս դեպքերն ու քննությունը պատկերը միանգամայն այլ է:

Դեպքից 6ամիս անց 2020 թվականի հուլիսի 27-ին Երևան քաղաքի դատարանը ազատ արձակեց Աժ նախկին պատգամավորի որդուն՝ Դավիթ Մովսիսյանին: Իսկ որ դատավորի թեթեւ ձեռքով նախկին պատգամավորի որդին ազատ արձակվեց, այդպես էլ շատերին մնաց առեղծված: Ահա այստեղ էլ թաղված է շան գլուխը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն Առաքել Մովսիսյանի որդուն կալանքից ազատ արձակած դատավորը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն է կամ բոլորին հայտնի Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Հրաչյա Հարությունյանի՝ Կրակեմ Հրաչի որդին:  Եվ ահա այստեղ հարց է առաջանում, Արդյո՞ք դատավոր Հարությունյանի որոշման մեջ կոռուպցիոն ռիսկեր առկա չեն կամ արդյո՞ք դատավորը օբյեկտիվ է եղել որոշում կայացնելիս: Փաստ է մեկ բան, որ Առաքել Մովսիսյանը Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության անդամ է ու չի բացառվում, որ դատավոր Հարությունյանը, միգուցե, իր հայրիկի ղեկավարին հաճոյանալու համար նրա թիմակցի որդուն ազատ արձակեց կալանքից: Ստացվում է զինվորը ինքնասպան է եղել կամ նրան հասցրել են այդ քայլին, իսկ ահա դեպքի առթիվ հարուցված քրեական գործով անցնողները ազատ են արձակվում, իսկ գործն էլ քննչականներում ամիսներով «ծածկադմփոց» անում:

Ա.Թովմասյան

Hot this week

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img