- August 4, 2023
Բաքվում հայտարարել են, որ առևանգված Վագիֆ Խաչատրյանից բացի փնտրում են ևս 8 հայի

Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնականը հայտարարել է, որ օրեր առաջ Լաչինի ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել և կատարվել է նախնական հարցաքննություն։
Այժմ նրա նկատմամբ կատարվում են այլ քննչական գործողություններ:
Բաքվում նաև հայտարարել են, որ բացի Խաչատրյանից որոնում են նաև «ևս 8 հայազգի գրոհայինի», ովքեր, իբրև թե, արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիների նկատմամբ «ցեղասպանություն են իրականացրել»։