Իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող Գևորգ Չաուշի հուշարձանին հարակից տարածքում տեղակայված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում։ Ոստիկանությունից նշեցին, որ ահազանգ են ստացել այն մասին, որ «Բագավաճ Հայաստան» կուսակցությունը տվյալ վայրում ընտրակաշառք է բաժանում և անմիջապես մեկնել են դեպքի վայր։