Tag: Նիկոլ Փաշինյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիական հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։  Գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։

Ավելին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նշած պատգամավորը, որն առաջիկայում ձերբակալվելու է, դեռևս պաշտոնապես շարունակում է անհայտ մնալ: Սակայն, բոլոր սլաքները տանում են ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) կողմ:

Ավելին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները փորձել է մանիպուլյատիվ վերլուծությունների ենթարկել: ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանն՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարարի քննադատություններին:

Ավելին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ընդամենը 4 ժամից հրաժարական է տալու, այսօր կառավարության նիստին հաստատեց նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակումը։ Սյունիքի մարզը կարծես փորձադաշտ է Հայաստանի բոլոր կառավարություների համար՝ ամենախնդրահարույց անձանց նշանակումների առումով։ Ժամանակին՝ Սուրիկ Խաչատրյանը, այսօր՝ Հունան Պողոսյանը։

Ավելին

“Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը։ Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից”։ Այս խոսքերով Սերժ Սարգսյանը կշտամբեց Նիկոլ Փաշինյանին ապրիլի 22-ին “Մարիոտ” հյուրանոցում կայացած հանրային հանդիպման ժամանակ։ Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը հանցագործության մասին հաղորդումով դիմեց ՀՀ դատախազին՝ գտնելով, որ Սարգսյանի վերոնշյալ խոսքում կան ինքնախոստովանության և սեփական ժողովրդի դեմ սպառնալիքի հատկանիշներ։

Ավելին

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության հայկական դուստր ընկերությունում՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում, հայտնաբերվել է 60 միլիոն դոլարի չարաշահում։ Քննչական մարմիններն ուսումնասիրում են իրավիճակը և մոտ ապագայում կներկայացվեն պաշտոնական տեղեկություններ։

Ավելին


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO