Tag: Մարտի 1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ընդամենը 4 ժամից հրաժարական է տալու, այսօր կառավարության նիստին հաստատեց նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակումը։ Սյունիքի մարզը կարծես փորձադաշտ է Հայաստանի բոլոր կառավարություների համար՝ ամենախնդրահարույց անձանց նշանակումների առումով։ Ժամանակին՝ Սուրիկ Խաչատրյանը, այսօր՝ Հունան Պողոսյանը։

Ավելին

“Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը։ Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից”։ Այս խոսքերով Սերժ Սարգսյանը կշտամբեց Նիկոլ Փաշինյանին ապրիլի 22-ին “Մարիոտ” հյուրանոցում կայացած հանրային հանդիպման ժամանակ։ Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը հանցագործության մասին հաղորդումով դիմեց ՀՀ դատախազին՝ գտնելով, որ Սարգսյանի վերոնշյալ խոսքում կան ինքնախոստովանության և սեփական ժողովրդի դեմ սպառնալիքի հատկանիշներ։

Ավելին

Նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ընկերները, գործընկերները, համակուսակիցները շարունակում են որպես դատավորներ աշխատել, բայց դա դեռ խնդրի կեսն է։ Գլխավոր խնդիրն այն է, որ նախկին նախագահների դեմ հարուցվող գործերի ժամանակ անգամ վերոհիշյալ դատավորները մերժում են ինքնաբացարկների միջնորդությունները՝ համարելով դրանք անհիմն։

Ավելին

Այս տարվա ապրիլի 22-ին “Մարիոտ” հյուրանոցում կայացավ գործող վարչապետ Սերժ Սարգսյանի և հեղափոխական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Սարգսյանը հանդիպման ժամանակ Փաշինյանին կշտամբեց՝ ասելով. “Դուք դասեր չեք քաղում մարտի 1-ից”։

Ավելին

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Երևանի Ազատության հրապարակում ցուցարարներից մեկի՝ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ ուժի գործադրման, հետագայում նրա՝ ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու մեղադրանքով դատապարտման կապակցությամբ։ 

Ավելին

«Վելես» հասարակական կազմակերպությունը ստացել է Հատուկ քննչական կոմիտեից գրություն, որտեղ ասվում է, որ մարտի 1-ի  գործով ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանի՝  իրեն տուժող ճանաչելու պահանջը մերժվել է։

Ավելին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում «Մարտի 1»-ի գործով նոր քրեական գործ է հարուցվել՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն և հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ:

Ավելին


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO