Tag: Մարինա Պողոսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ընդամենը 4 ժամից հրաժարական է տալու, այսօր կառավարության նիստին հաստատեց նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակումը։ Սյունիքի մարզը կարծես փորձադաշտ է Հայաստանի բոլոր կառավարություների համար՝ ամենախնդրահարույց անձանց նշանակումների առումով։ Ժամանակին՝ Սուրիկ Խաչատրյանը, այսօր՝ Հունան Պողոսյանը։

Ավելին

“Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը։ Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից”։ Այս խոսքերով Սերժ Սարգսյանը կշտամբեց Նիկոլ Փաշինյանին ապրիլի 22-ին “Մարիոտ” հյուրանոցում կայացած հանրային հանդիպման ժամանակ։ Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը հանցագործության մասին հաղորդումով դիմեց ՀՀ դատախազին՝ գտնելով, որ Սարգսյանի վերոնշյալ խոսքում կան ինքնախոստովանության և սեփական ժողովրդի դեմ սպառնալիքի հատկանիշներ։

Ավելին

Նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ընկերները, գործընկերները, համակուսակիցները շարունակում են որպես դատավորներ աշխատել, բայց դա դեռ խնդրի կեսն է։ Գլխավոր խնդիրն այն է, որ նախկին նախագահների դեմ հարուցվող գործերի ժամանակ անգամ վերոհիշյալ դատավորները մերժում են ինքնաբացարկների միջնորդությունները՝ համարելով դրանք անհիմն։

Ավելին

Բարեկամը բարեկամին տոկոսով գումար է տվել, այժմ էլ սպառնում է խլել տունը։ Ոսկետափ գյուղից Հայկանուշ Հովհաննիսյանը սեպտեմբերին դիմել էր “Վելես” իրավապաշտպան ՀԿ՝ իրավական օգնություն ստանալու համար։ Կազմակերպության ուղղորդմամբ տիկին Հայկանուշը և նրա ընտանիքը համաձայնեցին պատմել իրենց պատմությունը Հանրային հեռուստաընկերությանը՝ “Մեկ պատուհան” հաղորդման շրջանակում։

Ավելին

Այս տարվա ապրիլի 22-ին “Մարիոտ” հյուրանոցում կայացավ գործող վարչապետ Սերժ Սարգսյանի և հեղափոխական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Սարգսյանը հանդիպման ժամանակ Փաշինյանին կշտամբեց՝ ասելով. “Դուք դասեր չեք քաղում մարտի 1-ից”։

Ավելին

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը այսօր դատավոր Դավիթ Հարությունյանի վարած դատական նիստից հեռացավ՝ շարունակելով պնդել իր բողոքը երկու դատախազների դեմ։ Այնուամենայնիվ, իրավապաշտպանի հեռանալուց հետո դատավորը որոշեց, որ Պողոսյանը հրաժարվում է իր բողոքից և հայտարարեց վաղը որոշում հրապարակելու մասին։

Ավելին

“Վելես” իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը, փաստաբաններ Դավիթ Գյուրջյանը և Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին անցումնային արդարադատության կարևրության մասին։ Բանախոսներից Մարինա Պողոսյանը ներկայացրեց դատավորների, որոնք թավշյա հեղափոխությունից հետո էլ շարունակում են նախկին սովորույթների համաձայն իրավախախտումներով և կանխակալությամբ աշխատել։

Ավելին

Ի՞նչ կարելի է մտածել, երբ նույն գործով երկրորդ անգամ դատարան ես գալիս և դատախազի կողքին նստած տեսնում գործի հետ առնչություն չունեցող անձի։ Այն էլ, երբ դատավորը համաձայնում է, որ անձի «կարգավիճակը ճշտված չէ», բայց նրան ոչ տեղափոխում է դահլիճ, ոչ էլ հեռացնում։

Ավելին

  • 1
  • 2

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO