Tag: Կոռուպցիա

Կոռուպցիայի դեմ պայքարի գծով  վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում նշել է, որ մեծ ծավալի կոռուպցիոն բացահայտումներ են արվել․ պետությանը հասցվել է 64 միլիարդ 130 մլն դրամի վնաս։

Ավելին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նշած պատգամավորը, որն առաջիկայում ձերբակալվելու է, դեռևս պաշտոնապես շարունակում է անհայտ մնալ: Սակայն, բոլոր սլաքները տանում են ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) կողմ:

Ավելին

“Հայրենիք  ու պատիվ” կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը ռուսական ազգային անվտանգության աջակցությամբ Հայաստանի կոռումպացված չինովնիկների մասին տեղեկատվություններ էր պատրաստել դեռևս Սերժ Սարգսյանի իշխանության օրերին։ Ցուցակը գլխավորում էր Ռոբերտ Քոչարյանը՝ նրա կոռուպցիոն գործունեության վերաբերյալ 36 էջ տեղեկատվությամբ։ Սերժ Սարգսյանի մասին կար 13 էջ։

Ավելին

Կոռուպցիայի դեմ պայքարի գծով  վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը ֆեյսբուքում գրել է․

“2018 թվականի մայիս 8-ից մինչև սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հարուցվել են քրեական գործեր՝ ընդհանուր դրամական արտահայտությամբ շուրջ 68.4 մլրդ դրամի չափով, որոնք կրել են պաշտոնեական դիրքի չարաշահման, յուրացման, ապօրինի հարստացման, կաշառքի և կոռուպցիոն բնույթ ունեցող այլ հատկանիշներ:

Ավելին

Վաշխառությունը կամ  ինչպես  ժողովուրդն է ասում “տոկոսով” փող տալը  դարձել է  մեծագույն  չարիք մեր  հասարակության  համար: Հիմնական  վաշխառուները  դրանք  նախկին  և  ներկա   պետական  պաշտոնյաներ են, որոնք անձամբ կամ միջնորդավորված  ստվերային  շրջանառության   մեջ են   դնում  կոռուպցիայի արդյունքում իրենց   ձեռք  բերված  միջոցները և  տարատեսակ  ֆինանսական  մեքենայությունների  միջոցով  օրինականացնում  դրանք:

Ավելին

Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: «Ավազահատիկ» ՍՊԸ-ում կատարված չարաշահումների գործով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել

Ավելին

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկանում ենք, որ ՀՀ (նախկին) պաշտոնյաներից մեկը 9 տարում պետությանը հասցրել է 23 մլրդ 553 մլն 817 հազար դրամի վնաս։ Դատախազությունը, սակայն, պաշտոնյայի անունը դեռ չի հրապարակում։

Ավելին

  • 1
  • 2

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO